Կառավարությունը հարկային արտոնություն տվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կառավարությունը կրկին հարկային արտոնություն է տալիս և կրկին՝ ոչ պատահական մարդկանց: «Արմօյլ» ընկերությունը հարկային արտոնություն է ստանում:

Ավելի ճիշտ՝ 2015թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ ստացած հարկային արտոնությունները երկարաձգվում են: Դրանք վերաբերում են ապրանք ներմուծելիս ԱԱՀ-ի գումարի վճարման հետաձգմանը՝ մինչև դեկտեմբերի 24-ը:

Առաջին անգամ հարկային արտոնություն տվել էր Հովիկ Աբրահամյանի Կառավարությունը: Ցանկի սարքավորումներն ավելանում են 7-ով, գումարը՝ 179,3 մլն դրամով:

Նշենք, որ «Արմօյլ» ՓԲ ընկերությունը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցում է նավթամթերքի վերամշակման գործարան` բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ներդրումները կազմում են 35 մլն դոլար, որը պետք իրականացնի մի քանի փուլերով։ Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 220 հազար դրամ:

Ո՞րն է այստեղ ուշագրավը: Այս տարվա հուլիսի 16-ին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը կայացրեց գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում: Պարզվել էր, որ շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։ 

Շինարարությունը կասեցվում էր, մինչև թերության վերացումը։ Ընկերությունն էլ այս որոշումը համարել էր ոչ իրավաչափ՝ նշելով, որ գործարանը ենթակա չէ փորձաքննության, քանի որ քսայուղերի և բիտումի արտադրության վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում ոչինչ սահմանված չէ:

Ի վերջո, տեսչական մարմինը բեկանեց իր որոշումը, և գործարանն անարգել շարունակելու է կառուցվել:

Այս գործարանի կառուցումը բավականին խորդուբորդ կերպով է ընթանում:  2016 թվականի հունիս-հուլիս ամիսներին ֆինանսական խնդիրների պատճառով գործարանի շինարարությունը դադարեցվել էր: Հետո իր օգնությունն էր առաջարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այժմ նրան է պատկանում բաժնետոմսերի կեսը, մյուս կեսը` «Արմօյլ» ընկերությանը, որի հիմնադիրն է պարսկահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը:

Հուլիսի 10-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչներն ու նույն թաղամասում գտնվող չրի արտադրամասի աշխատակիցները փակել էին Եղվարդ-Երևան մայրուղին՝ պահանջելով կասեցնել գործարանի կառուցումը: Սա առաջին անգամ չէ, որ բողոքի ցույց է տեղի ունենում:  Ու նաև առաջին անգամը չէ, որ շինաշխատանքները կասեցվում են:

2017թ. հոկտեմբերի 26-ին բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դադարեցրել էր գործարանի շինարարությունը՝ նույն հիմքով, ինչ-որ երկրորդ անգամ:

Այնուամենայնիվ, գործարանը շարունակեց աշխատանքները: Իսկ այժմ, պաշտոնապես չունի որևէ խոչընդոտ՝ աշխատանքները շարունակելու:

Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը ստացավ արտոնությունը: Իհարկե, ուշագրավ է, որ 179,3 մլն դրամի սարքավորման ներմուծման համար ԱԱՀ վճարելու հարցում Ծառուկյանը խնդիր ունի:

Մանրամասները՝ տեսանյութում: