Ֆրանսիան արգելել է Ադրբեջանի պետական լրատվական գործակալության լրագրողի մուտքը շենգենյան գոտի

Լուրեր

09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

Ֆրանսիան արգելել է Ադրբեջանի AZERTAC պետական լրատվական գործակալության թղթակցի մուտքը շենգենյան գոտի։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հունիսի 11-ին արգելափակվել է AZERTAC-ի գործուղված լրագրողի մուտքը՝ Բոնն քաղաքում սեմինարին մասնակցելու համար։

Միջոցառմանը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը, հրավիրված են եղել լրագրողներ աշխարհի բազմաթիվ երկրներից: Գերմանական Քյոլն/Բոնն օդանավակայանում գործակալության լրագրող Այգյուն Հասանովային հայտնել են, որ Ֆրանսիան արգելել է նրան մուտք գործել շենգենյան գոտի։ Հաշվի առնելով, որ բազմակի մուտքի շենգենյան վիզան, սեմինարի հրավերը և այլ փաստաթղթերը կարգին են եղել, Գերմանիայի իշխանությունները հետաքննել են հարցը։

Նշվում է, որ AZERTAC-ի թղթակիցը մի քանի ժամով ձերբակալվել է օդանավակայանում, սակայն իրավիճակին Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան և ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարության միջամտությունից հետո, Գերմանիայի իշխանությունները համոզվել են Ֆրանսիայի դիմումի անհիմն լինելու մեջ։ Ադրբեջանցի լրագրողին թույլ են տվել մուտք գործել երկիր։

Հավելենք, որ 2023 թվականի դեկտեմբերին ևս AZERTAC-ի լրագրող Այգյուն Հասանովայի մուտքն արգելվել էր, այս անգամ՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիա տարածք։ Ադրբեջանական գործակալությունը տարածած հայտարարության մեջ նշել էր, որ գործուղված լրագրողի մուտքն արգելվել է, թեպետ նա ունեցել է վիզա։ Բացի այդ, նրան մեկ օր պահել են ոստիկանական բաժանմունքում և որպես «անցանկալի անձ»՝ վտարել երկրից։

Այնուհետև ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի ծառայությունները բացահայտել են Ադրբեջանի հերթական սադրանքը։ Նշվում էր, որ Բաքուն արշավ իրականացնելով Օլիմպիական խաղերի ֆրանսիական կազմակերպման դեմ՝ հիմա էլ անցել է զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին։ Երբ նախարարը մեկնել է Նոր Կալեդոնիայի Նումեա քաղաք, այցի ընթացքում երկու ադրբեջանցի կանայք, ովքեր ներկայացել են որպես լրագրող, փորձել են լուսաբանել նրա ժամանումը։ Նրանց, այնուամենայնիվ, նկատել են ֆրանսիական հետախուզական ծառայությունները։

Աղբյուրը հայտնել էր, որ կանանցից առաջինը լավ հայտնի է հետախուզական ծառայություններին, մասնավորապես, արտաքին հետախուզության հետ սերտ կապերի պատճառով։ Նա «հակաֆրանսիական» հոդվածներ է գրել ադրբեջանական պետական ​​AZERTAC լրատվական գործակալության համար, նաև մասնակցել Կալեդոնյան միության կազմակերպած ցույցին, որը  պաշտպանում է Նոր Կալեդոնիայի անկախությունը և բողոքել է Լըկորնյուի այցի դեմ։

Էմմա Չոբանյան