«Սիներջի»-ի գործը «փլվո՞ւմ է»․ 8 անձանցից մեղադրյալի աթոռին մնացել են Քերոբյանն ու Հովհաննիսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այս տարեսկզբին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ու ևս 7 անձի շուրջ մեծ աղմուկ բարձրացրած քրեական վարույթով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ևս մեկը՝ արդարացվել։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ մեղադրյալներից մեկի՝ Ա.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու, իսկ մյուս 5 մեղադրյալների նկատմամբ՝ գործուն զղջալու հիմքով:

«Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում, որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ գործուն զղջալու հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,- նշվում է Գլխավոր դատախազության հաղարդագրության մեջ։

Գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցված 5 մեղադրյալների թվում են նաև էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ գործուն զղջալու հիմքն ամենևին չի նշանակում, որ նախկին մեղադրյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը։

Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը սահմանում է՝ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում՝ հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Փաստացի, եթե Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, չի վիճարկել մեղսագրվող արարքը, ապա ստացվում է՝ համագործակցե՞լ է նախաքննական մարմինների հետ․ պաշտպան Մուշեղ Ալեքսանյանը բացասական պատասխան է տալիս։ Եթե քրեական հետապնդում դադարեցնելու հիմքի բոլոր պայմանները, որոնք նշված են օրենքում, Ալեքսանյանի խոսքով՝ չեն կատարվել, այդ դեպքում, ինչպե՞ս է հետապնդումը դադարեցվել։ Այս հարցն այդպես էլ անպատասխան մնաց։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Դատախազությունը որոշումներն ընդունել է դեռևս մայիսի 17-29-ն ընկած ժամանակահատվածում, բայց այս մասին բարձրաձայնվեց միայն երեկ երեկոյան։

Հունվարի վերջին մեծ աղմուկ բարձրացրած գործը վերաբերում է Էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթներից մեկին, որի ժամանակ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերություններից հաղթող է ճանաչվել «Սիներջի»-ն։ Մյուս ընկերությունը դիմել է դատարան և վիճարկել մրցույթի արդյունքները, ինչը բավարարվել է դատարանի կողմից։ Հենց այս որոշումն է հիմք հանդիսացել քննչական գործողություններ սկսելու համար․ իրավապահների կողմից խնդրահարույց է դիտարկվել «Սիներջի»-ի հաղթանակն այն դեպքում, երբ «Հարմոնիա»-ն ավելի ցածր գին է առաջարկել մրցույթի ժամանակ։ Գործով մեղադրանք էր առաջադրվել 8 անձի, որոնցից այսօր մեղադրյալի աթոռին են մնացել, այսպես ասած, գլխավոր դեմքերը՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը և նախարարի պաշտոնից ազատված Վահան Քերոբյանը։

Քերոբյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը, անդրադառնալով գործով 6 անձի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը, նշում է՝ սցենարն այդպես էլ կանխատեսվում էր։ Ըստ պաշտպանական կողմի՝ Վահան Քերոբյանի դեմ որևէ անձ ցուցմունք չի տվել, նախաքննական մարմինները պարզապես մտածել են՝ եթե նախարար է եղել, ուրեմն՝ իմացել է։ Եգորյանի խոսքով՝ ստեղծվել է պատրանքային մեղադրանք։

«Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը սկզբից կալանավորվել էր, հետագայում ընտրվեց համակցված այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այս գործով միակն է, որի խափանման միջոց տնային կալանքն այդպես էլ չի փոփոխվել, ավելին՝ նա տնային կալանքի տակ է խիստ սահմանափակումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան