Թուրքիայում մեծամասնությունը չի վստահում դատական համակարգին․ հարցում

Լուրեր

27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
Բոլորը

Թուրքիայում մարդկանց ավելի քան 67 տոկոսը չի վստահում երկրի դատական ​​համակարգին։ Այս մասին են վկայում ASAL Research-ի վերջին հարցման արդյունքները, գրում է Turkish Minute-ը։

«Թուրքիայի քաղաքական օրակարգ․ 2024 թվականի ապրիլ» հարցման մեջ, որն անցկացվել է 2000 մարդկանց շրջանում երկրի 26 նահանգներում, հարցվածներին հարցրել են․ «Վստահություն ունե՞ք Թուրքիայի դատական ​​համակարգի նկատմամբ»: Մինչ մասնակիցների 67,7 տոկոսը նշել է, որ չի վստահում Թուրքիայի դատական ​​համակարգին, 24,5 տոկոսը նշել է, որ վստահում է: Մնացած 7,8 տոկոսը կարծիք չի ունեցել։

Թուրքիայի դատական ​​պաշտոնյաները հաճախ բախվում են կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանքների, ինչպես նաև լայնածավալ քննադատության՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարության իշխանության ներքո անկախության բացակայության համար:

Էրդողանին մեղադրում են դատական ​​համակարգի նկատմամբ բացարձակ վերահսկողություն իրականացնելու մեջ՝ շնորհիվ նախագահական կառավարման համակարգի կողմից իրեն տրված հսկայական լիազորությունների։

Փաստաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) և The Arrested Lawyers Initiative-ի (TALI) կողմից համատեղ մշակված փետրվարի զեկույցը բացահայտել էր, թե ինչպես են իրավաբանները թիրախավորվում Թուրքիայում անարդար դատավարությունների, կամայական կալանավորումների, բանտարկությունների և ոտնձգությունների միջոցով, և ինչպես է չարաշահվում երկրի հակաահաբեկչական օրենսդրությունը՝ փաստաբաններին իրենց օրինական աշխատանքի համար հետապնդելու նպատակով:

Զեկույցի համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ավելի քան 1700 փաստաբան ենթարկվել է քրեական պատասխանատվության, այդ թվում՝ 700-ը՝ ձերբակալվել։

Էմմա Չոբանյան