Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ

Լուրեր

22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականությունը բնութագրվում է անկանխատեսելիությամբ, ինչը ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում մայիսի 9-ին Սպիտակ տուն նրա ծրագրված այցի շուրջ վերջին զարգացումներում: Այս մասին ekathimerini-ում հրապարակված անդրադարձում գրել է Եվրոպական և արտաքին քաղաքականության Հունաստանի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ռոնալդ Մեյնարդուսը։

Նա նշել է, որ Թուրքիայի նախագահի՝ մայիսի 9-ին Սպիտակ տուն ծրագրված այցի հանկարծակի չեղարկումը համապատասխանում է այս օրինաչափությանը: Սպիտակ տանը հեղինակավոր ընդունելությունն Էրդողանի համար վաղուց առաջնահերթություն է, և այդ նպատակով թե՛ թուրք, թե՛ ամերիկացի պաշտոնյաները զգալի ջանքեր են ներդնում: Պլանների կտրուկ շրջադարձը հարցեր է առաջացնում, մասնավորապես, չեղարկման հիմքում ընկած պատճառների վերաբերյալ։

«Մենք չենք կարողացել համաձայնեցնել երկու կողմերի ժամանակացույցերը»,- ասել են  Անկարայում ԱՄՆ դեսպանատնից։

Լրատվամիջոցներն էլ տարբեր վարկածներ են առաջ քաշում։ Ըստ դրանցից մեկի՝ Էրդողանը սպասում էր այնպիսի ճոխ ընդունելության, ինչպիսիք Սպիտակ տանը կազմակերպում են բացառիկ դեպքերում՝ պետության հատուկ հյուրերի համար: Հաղորդվում է, որ ամերիկացիներն Անատոլիայից ժամանած հյուրի համար նախատեսել են ընդամենը երկու ժամ, նույնիսկ Սպիտակ տանն ընթրիք չի եղել օրակարգում:

Նշվում է, որ չնայած Թուրքիայի կողմից ՌԴ-ից C-400 ՀՕՊ համակարգերի գնման հետևանքով, Սիրիայում տարաձայնությունների պատճառով առաջացած թուրք-ամերիկյան խնդիրներին՝ վերջերս Անկարայի ու Վաշինգտոնի միջև մերձեցում է նկատվում։

«Երկարատև գործընթացում, որը հիշեցնում է արևելյան շուկայի տեսարանները, Վաշինգտոնը թուրքերից հավանություն ստացավ, որ Շվեդիան միանա ՆԱՏՕ-ին՝ թուրքական հնացած ռազմաօդային ուժերի համար գերժամանակակից F-16 կործանիչների մատակարարման դիմաց: Էրդողանի համար Սպիտակ տանն ընդունելությունը պետք է ավարտին հասցներ քաղաքական փոխանակման գործարքը»,- գրում է լրատվամիջոցը։

Բացի այդ, Գազայում պատերազմն ավելի է բարդացրել իրավիճակը։ Անկարան և Վաշինգտոնը գտնվում են Մերձավոր Արևելքում ճամբարների հակառակ կողմերում։ Գազայի քաղաքականությունը նույնպես վաղուց ստացել է ներքաղաքական հարթություններ՝ և՛ Էրդողանի, և՛ Բայդենի համար:

«Վերջին տեղական ընտրություններում Էրդողանի պարտության պատճառներից մեկը իսլամիստական ​​«Նոր բարեկեցություն» կուսակցության վերելքն է, որը հաջողությամբ մեղադրում էր նախագահին Պաղեստինի հետ համերաշխության բացակայության մեջ: Այդ ժամանակվանից ի վեր Էրդողանի հակաիսրայելական հռետորաբանությունն ուժեղացել է: Բոլորովին վերջերս Թուրքիայի նախագահը հրապարակայնորեն հարձակվել էր Ամերիկայի վրա՝ Իսրայելին աջակցելու համար։ Բայդենի համար ամենակարևոր ընտրությունները դեռ առջևում են։ ԱՄՆ նախագահի համար ՀԱՄԱՍ-ի դաշնակից Էրդողանի հետ հեռուստատեսային պատկերները Սպիտակ տան դահլիճներում քաղաքական ռիսկեր են պարունակում, քանի որ դրանք կարող են հաղթաթուղթ դառնալ նրա հակառակորդների ձեռքում: Այցի չեղարկումը դրական ներքաղաքական կողմ ունի ԱՄՆ նախագահի համար։ Սակայն իրադարձությունների զարգացումը լուրջ հետընթաց է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների համար։ Նախնական մեկնաբանությունները հուշում են, որ դա հատկապես օգուտ կբերի Պուտինին, քանի որ ձախողված այցն ազդանշան է տալիս արևմտյան դաշինքի ներսում համախմբվածության թուլացման մասին»,- նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, երկու պատճառ կա, թե ինչու այս փաստարկը համոզիչ չէ։

Նախ՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտություններում Թուրքիայի դաշինքն Արևմուտքի հետ որոշակիորեն սահմանափակ է, քանի որ նրա շահերն ու անկախ նախաձեռնությունները գերակա են:

«Երկրորդ՝ ինչպես Բայդենի հետ կապված ներկայիս դինամիկան, Պուտինը նույնպես դարձել է Թուրքիայի նախագահի անկանխատեսելիության զոհը։ Չնայած Մոսկվայի բազմաթիվ հայտարարություններին՝ ՌԴ նախագահի ակնկալվող այցը Թուրքիա բազմիցս հետաձգվել է և դեռևս իրականանություն չի դառնում»,- եզրափակում է հեղինակը։

Էմմա Չոբանյան