Ալիևը բարբաջում է ՀՀ-ն ապակայունացնելու նպատակով․ ՌԴ-ի հետ օպերացիա են իրագործում, իսկական մեդիատեռոր․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ։ Պետքարտուղարության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի հետ զրույցում Բլինքենը երախտագիտություն է հայտնել Ալիևին կողմերի միջև սահմանազատման հայտարարության համար, ընդգծել է դրա կարևորությունը և՛ Երևանի, և՛ Բաքվի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու գործում: Այն դրական քայլ է համարել։ Բլինքենը Ալիևին կոչ է արել պահպանել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ։

Ինչո՞ւ առանձնահատուկ այսպիսի կոչի կարիք կա՝ երկխոսությունը պահպանելու հայ գործընկերոջ հետ։ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ամերիկյան կողմի անհանգստությունն այն կարող է լինել, որ Ադրբեջանը Ռուսաստանի հորդորով կամ ճնշման տակ՝ փորձել է ՀՀ-ում իրավիճակը ապակայունացնել քաղաքական, անվտանգային և այլ առումներով։

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ի այդ կոչը դրա համար է։ Թեև, իհարկե, այնպես չէ, որ Ադրբեջանի շահերից չի բխում Հայաստանում անկայուն վիճակը։ ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմի պայմաններում պետքարտուղարի կոչը տեղին է, և կարծում եմ՝ ավելի մեծ ճնշումներ են պետք։ Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը կգնա նաև այդ ճնշումներին»,- նշում է Միսկարյանը։

Ըստ նրա՝ ամերիկյան կողմի մտահոգությունը կարող է լինել նաև այն, որ հիմա ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք և 4 գյուղերը ստանալով՝ Ադրբեջանը հետագայում հրաժարվի այդ հիմքով սահմանազատումից։

«Վստահություն չկա Իլհամ Ալիևի՝ ՀՀ-ի նկատմամբ վարած քաղաքականության վերաբերյալ, և այդ կոչը միտված է անվստահության մթնոլորտն ավելի չխորացնելուն։ Ալիևին ասում են, որ այն, ինչ հիմա անում ես, ճիշտ ես անում, բայց հույս ունենք, որ կշարունակես ճիշտ անել, ոչ թե այնպես, ինչպես քեզ է հարմար»,- ասում է մեր զրուցակիցը։

Չորս գյուղեր ստանալով՝ Ադրբեջանի նախագահը նոր նախապայմաններ է առաջ քաշում՝ փոխեք Սահմանադրություն, Արարատ լեռը մի օգտագործեք որպես խորհրդանիշ, և, ի վերջո, տվեք ռուսական վերահսկողությամբ «Զանգեզուրի միջանցք»։ Սա ասում է՝ Պուտինին հանդիպելու հաջորդ օրը։ Արդյո՞ք Իլհամ Ալիևն ինքնուրույն է ՀՀ-ին նոր պահանջներ ներկայացնում։

«Իհարկե՝ ոչ։ Բայց որքան էլ թվա՝ միջազգային իրավունքի փխրուն բալանսը խախտված է, այնուամենայնիվ, Արևմուտքը փորձում է իրավական դաշտ բերել, և ոչ թե ուժի կիրամամբ հարցեր լուծել»,- ասում է Գարեգին Միսկարյանը։

Նիկոլ Փաշինյանի հետ զրուցելիս Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականին աջակցելու՝ Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը։ Վարչապետն ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում ասել է, որ Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի՝ նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար: Բայց, չնայած սրան, Ադրբեջանը Հայաստանում ապակայունացման քաղաքականություն է վարում, ասում է Գարեգին Միսկարյանը։

«Այն, որ Իլհամ Ալիևը ցանկություններ և ձգտումներ ունի ՀՀ-ում իրավիճակը ապակայունացնելու, դրա ուղղությամբ մեծ ռեսուրսներ է ծախսում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համատեղ օպերացիաներ են իրականացնում, մեդիատեռոր են անում, դրանում կասկած չկա և ոչ ոք չի կարող հերքել։ Բայց մի բան է, երբ դա ինֆորմացիոն դաշտում է, այլ հարց է, որ դա կբերի միջազգային իրավունքին հակասող գործողությունների»,- նշում է Միսկարյանը։

Նա խոսել է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Amnesty International-ի, Freedom House-ի և ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց գրանցող զեկույցների, ՀՀ իշխանությունների՝ դատաիրավական ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկած բարեփոխումների արդյունավետության և թերացումների, Նիկոլ Փաշինյանի՝ արդարության պակասի մասին այն մեկնաբանության մասին, թե անգամ 2018-ի հեղափոխությունից հետո մարդիկ բողոքում են արդարությունից, քանի որ չկա հասարակական կոնսենսուս, թե որն է արդարությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան