Բռնության դեպքերի աճ, իրավապահների կողմից չարաշահումների անպատժելիություն․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ կա ՀՀ-ին

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը։ Դրանում նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է կոռուպցիայի դեմ պայքարի իր ինստիտուցիոնալ շրջանակը՝ կիրառելով իր նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը մի քանի ուղղություններով։

Սակայն բազմաթիվ հասարակական կազմակերպություններ զեկուցել են անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից բռնության կամ խոշտանգումների դեպքերի զգալի աճի մասին և պնդում են, որ նման վարքագիծը դառնում է համակարգային և հաճախ մնում է անպատիժ:

Տեղեկացվում է, որ մարդու իրավունքների զգալի խնդիրները ներառում են արժանահավատ զեկույցներ խոշտանգումների կամ դաժան , անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ կառավարության կողմից պատժի մասին,  կամայական ձերբակալությունների կամ կալանավորումների, դատական իշխանության անկախության հետ կապված լուրջ խնդիրների, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտութան, հանցագործությունների մասին, որոնք ներառում են բռնություն կամ բռնության սպառնալիքներ՝ ուղղված ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների դեմ, ինչպես նաև մանկական աշխատանքի ամենավատ ձևերի առկայության մասին։

«Կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ վստահելի քայլեր՝ նախկին և գործող պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»,- արձանագրում են զեկույցի հեղինակները։

Զեկույցում նշվում է, որ հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) մտահոգություն են հայտնել բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահացությունների և իրավապահ մարմինների կողմից այդ մահերի վերաբերյալ արժանահավատ հետաքննություն չանցկացնելու կապակցությամբ։ ՀԿ-ների և զոհերի ընտանիքների կարծիքով՝ հետաքննության սկզբում ոչ մարտական գործողությունների արդյունքում շատ մահեր որպես ինքնասպանություններ որակելու պրակտիկան նվազեցնում է չարաշահումների բացահայտումն ու հետաքննությունը: Իրավապաշտպանների կարծիքով, զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը ինչպես զինվորական հրամանատարության (ներքին հետաքննության դեպքերում), այնպես էլ գործով աշխատող կոնկրետ քննչական մարմնի կողմից:

Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով՝ զինվորականների մահվան դեպքերի առնչությամբ կառավարության թափանցիկության բացակայությունը, անկախ այն բանից՝ դասակարգված են որպես մարտական, թե ոչ մարտական, հանգեցրել է հանրային անվստահության այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:

Զեկույցում նշվում է, որ մի քանի ՀԿ-ներ բարձրացրել են մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգություններ՝ կապված բանտերի և կալանավորման պայմանների հետ: Նշվում է, որ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը արգելում են կամայական ձերբակալությունն ու կալանավորումը և նախատեսում են ցանկացած անձի իրավունքը՝ վիճարկելու իրենց ձերբակալության կամ կալանավորման օրինականությունը դատարանում։ Չնայած սրան մի քանի հաղորդումներ են եղել կամայական կամ ընտրովի ձերբակալությունների մասին։

«Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է, ենթադրյալ հանցագործները շարունակում են պաշտոնավարել և նույնիսկ առաջխաղացում ստանալ:

Իրավապաշտպաններն այս համատեքստում հիշեցնում են ամիսներ առաջ ԱԺ-ում ընդունված Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք թույլ են տալիս հանցագործին ազատվել քրեական պատասխանատվությունից, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, եթե առաջին անգամ են հանցանք կատարում, զղջում են»,- ասված է զեկույցում։

Պետքարտուղարությունը շեշտում է, որ Հայաստանի նախագահն օրինագիծը ստորագրեց՝ անտեսելով քաղհասարակության բողոքները, որը պնդում էր, որ փոփոխությունը հակասում է Սահմանադրությանը, նպաստում անպատժելիության խորացմանը և կարող է քաղաքական գործիք դառնալ իշխանության ձեռքում:

Պետքարտուղարությունը հիշեցնում է, որ Սահմանադրությունը և օրենքները նախատեսում են արդար և հրապարակային դատաքննության իրավունք, սակայն դատական իշխանությունը որոշ դեպքերում չի կիրառում այդ իրավունքը:

«Օրենքը նախատեսում է անմեղության կանխավարկած, սակայն իրավապաշտպանների կարծիքով՝ կասկածյալները երբեմն չեն օգտվում այդ իրավունքից։ Հանրային պաշտպանները ծանրաբեռնված են, և կա հատուկ ոլորտներում մասնագիտացված հանրային պաշտպանների պակաս, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը և ընտանեկան բռնությունը: Երևանից դուրս հանրային պաշտպանների պակասը երբեմն հանգեցնում էր ամբաստանյալների՝ իրենց ընտրած փաստաբան ունենալու իրավունքի մերժմանը»,- ասված է զեկույցում:

Զեկույցում նշվում են նաև ՀՀ կառավարության կոռուպցիան հետաքննած լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը։ «Ժողովրդավարական խոստումներով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի պատասխան բացահայտումների, դատարանի միջոցով լրագրողից հերքում և միլիոն դրամի բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել։ Լրագրողական կազմակերպությունները շեշտում են, որ ըստ էության խուսափելով իր ճշմարտացիությունը ապացուցել դատարանում՝ իշխանությունը դատարանի օգնությամբ պատժիչ գործողության է դիմել՝ հասնելով լրագրողի հաշիվների սառեցմանը»,- ասված է զեկույցում:

Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել նրան, որ «իշխող ուժն անցանկալի ձայներին պատժում է նաև խորհրդարանում՝ անցած տարվա հուլիսին պաշտոնանկ անելով օրենսդիր մարմնի հանձնաժողովների վերջին ընդդիմադիր նախագահին՝ Թագուհի Թովմասյանին, բացակայությունների պատճառաբանությամբ»:

Իրավապաշտպանները հիշեցնում են, որ ավելի վաղ հանձնաժողովների մյուս ընդդիմադիր նախագահները և խորհրդարանի փոխնախագահը ևս պաշտոնանկ են արվել տարատեսակ պատճառաբանություններով։