Թուրքիան, Իրաքը, ԱՄԷ-ն և Կատարը Հնդկաստանին մրցակից «Զարգացման ճանապարհի» համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 13 տարվա ընթացքում Իրաք կատարած առաջին այցի շրջանակում համաձայնագիր է ստորագրվել Թուրքիայի, Իրաքի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև Իրաքը Եվրոպային կապող խոշոր տրանսպորտային նախագծի վերաբերյալ:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին Բաղդադում ստորագրվել է քառակողմ 4 փոխըմբռնման հուշագիր «Զարգացման ճանապարհ» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Էրդողանի ու Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի ներկայությամբ։

Արարողությանը մասնակցել են նաև Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, Իրաքի տրանսպորտի նախարար Ռեզակ Մուհեյբիսը, Կատարի տրանսպորտի և կապի նախարար Քասիմ բեն Սեյֆ ալ-Սուլեյիթին և ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մուհամմեդ ալ-Մեզրուին։

Կատարը և ԱՄՆ-ն 20 միլիարդ դոլար արժողությամբ տրանսպորտային կապի երկու պոտենցիալ հովանավորներն են, որն անցնում է 1275 կիլոմետր (792 մղոն) Իրաքի նավթով հարուստ հարավային Բասրա նահանգից մինչև Թուրքիա՝ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհով, այնտեղից էլ՝ Եվրոպա։

Անկարան և Բաղդադը վերջին ամիսներին սկսել էին ավելի լրջորեն քննարկել առաջարկը Գազայի հատվածում պատերազմի և Եմենից հութիների հարձակումների հետևանքով Կարմիր ծովի և Սուեզի ջրանցքի շուրջ առաջացած ռիսկերի մեծացման պատճառով:

Այսպիսով, Անկարան փորձում է այլընտրանք ստեղծել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված Մերձավոր Արևելք-Հնդկաստան առևտրային միջանցքին, որտեղ Թուրքիան ընդգրկված չէ։ Միջանցքի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել էին ԵՄ-ն, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը և մյուս գործընկերները՝ նախորդ տարի Հնդկաստանում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովին։

Միաժամանակ, Էրդողանի և Իրաքի վարչապետի հանդիպումից հետո երկու երկրների միջև համագործակցության 26 համաձայնագիր է ստորագրվել։

Էմմա Չոբանյան