Ադրբեջանը կարող է դառնալ ՀԱՊԿ անդա՞մ․ ադրբեջանցի փորձագետները կարծում են՝ խաղաղապահների հեռացման դիմաց Մոսկվայի և Բաքվի միջև պայմանավորվածություններ կան

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում ակտիվորեն շարունակում են քննարկել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Ադրբեջանցի անկախ փորձագետները կարծում են, որ ռուսական ազդեցությունից ազատվելն այնքան էլ հեշտ չէ, և որ տարածաշրջանից խաղաղապահների դուրսբերման դիմաց Ադրբեջանի իշխանությունները որոշ հարցերում համաձայնության են եկել Ռուսաստանի հետ։

Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջեսուր Մամեդովն ասել է, որ թեև խաղաղապահներն անսպասելիորեն լքել են Արցախը, սակայն իրական ռազմական իրավիճակը ցույց է տվել, որ նրանց նշանակությունը տարածաշրջանում արդեն նվազել է։

«2020 թվականի հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ն ամեն օր հրապարակում էր տեղեկագրեր Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, սակայն այս տարվա հունվարից դա դադարեցվել է։ Սա նշանակում է, որ տարածաշրջանն այլևս կարևոր չէ, փոփոխություններ չեն կատարվում»,- նշել է նա։

Քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովն էլ նշում է, որ ռուս զինվորականների հիմնական առաքելությունը եղել է ԼՂ-ում բնակվող հայերի հետ կապված մարդասիրական գործունեություն իրականացնելը, հաղորդակցությունները վերահսկելը, իսկ հիմա դրա անհրաժեշտությունը չկա։

«Բայց ես չեմ հավատում, որ խաղաղապահները շատ հանգիստ կլքեն Ադրբեջանը։ Եթե ​​Ռուսաստանը մտադրություն ունենար լքել տարածաշրջանը, ապա այն իրադարձությունները, որոնց ականատեսն ենք այսօր Վրաստանում, չէին լինի»,- ասում է Միրկադիրովը։

Նման տեսակետ է հայտնել նաև ռազմական փորձագետ Ջեսուր Մամեդովը։ Ըստ նրա՝ կողմերի միջև կա որոշակի պայմանավորվածություն։

«Չի բացառվում, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ։ Ես կանխատեսում եմ նաև, որ մոտ ապագայում ՌԴ-ից Ադրբեջանը միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա կստանա։ Կարծում եմ՝ Ռուսաստանի դերն Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերական համալիրում կբարձրանա։ Հնարավոր է նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծում։ Թեև այս գործընթացը հակասում է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցությանը, այն կիրականացվի զուգահեռաբար։ Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությունը կապված է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու  հետ։ Ադրբեջանա-ռուսական ռազմական համագործակցությունը սրա դեմ գործընթաց կլինի»,- ասել է Մամեդովը։

Քաղաքագետ Ազեր Գասիմլին էլ հայտարարել է, որ ռուսական ռազմական զորակազմի առկայությունը գլխավոր խնդիրը չէ։ Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը երկիրը պահում է ավտորիտար ճամբարում։

«Սա Ռուսաստանի գլխավոր խնդիրն է։ Ղարաբաղում ռազմական զորակազմը խորհրդանշական նշանակություն ուներ, որ Ռուսաստանը ներկա է այս տարածաշրջանում։ Ինչ-որ առումով դա երաշխիք էր Ռուսաստանի համար, որ Ադրբեջանը երբեք չի թեքվի դեպի Արևմուտք»,- ասել է նա։

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը, ինչպես Բելառուսը, տեղ է զբաղեցրել Ռուսաստանի կողքին։

«Նրանք (նկատի ունի Ադրբեջանի իշխանություններին) ձերբակալեցին երկրում բոլորին, որոնք կապ ունեին Արևմուտքի հետ։ Այսինքն՝ նրանք իրենց պահեցին ճիշտ այնպես, ինչպես ցանկանում էր Պուտինը։ Հաշվի առնելով դա՝ Ադրբեջանի իշխանությունն իր կամքով չի գործում։ Ադրբեջանի իշխանությունն այս տարածաշրջանում հիմնական խաղացողը չէ։ Ուստի սխալ է կարծել, թե Ռուսաստանը մեր է ճնշմամբ դուրս բերել իր զորակազմը։ Ռուսաստանն ամեն ինչ կանի Հայաստանի եվրաինտեգրումը կանխելու համար և կփորձի դա անել իր դաշնակից Ադրբեջանի օգնությամբ»,- ասել է Գասիմլին։

Հավելենք, որ Բաքվի իշխանամետ լրատվամիջոցները ռուս խաղաղապահների հեռացումը ներկայացնում են որպես ՌԴ-ի և Ադրբեջանի հաջող համագործակցություն ընդդեմ Արևմուտքի։ Նման հայտարարություններ են արել նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորները։

Ապրիլի 16-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայկական Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո սկսեցին տարածվել ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյուների տեղաշարժի տեսանյութեր։ Ավելի ուշ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատեցին, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթաց։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև  էլ հայտնել է, որ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել ժամանակից շուտ դուրս բերել ՌԴ խաղաղապահներին Արցախից։

Էմմա Չոբանյան