Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

Լուրեր

21.05.2024 | 23:30
Ադրբեջանը բախվում է նավթային եկամուտների նվազման, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել տնտեսության համար
21.05.2024 | 23:17
Իսրայելի ցամաքային օպերացիայի պատճառով ավելի քան 800 հազար պաղեստինցի է փախել Ռաֆահից
21.05.2024 | 23:10
Հնագիտական հուշարձանների տարածքում պեղումներ իրականացնելու թույլտվություններ են տրվել
21.05.2024 | 22:59
Բայրամովն Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել է Թեհրանում Ադրբեջանում դեսպանատան աշխատանքը վերսկսելու միջոցառումները
21.05.2024 | 22:44
Փարիզ-2024-ին ընդառաջ Մարսելում ուսումնամարզական հավաքի հնարավորություն․ ստորագրվել է հուշագիր
21.05.2024 | 22:30
ԱՄՆ քաղաքացին պահանջում է իր և 2 կատուների ավիատոմսի գումարը. ինչու են իրավապահները բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 22:26
Եվրամիությունն ու Մոլդովան անվտանգության ոլորտում գործընկերության համաձայնագիր են ստորագրել
21.05.2024 | 22:15
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2024 | 22:01
Որքանով են հրակայուն նոր զորանոցները. ՊՆ-ից արձագանքում են քննադատություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 21:53
Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը
21.05.2024 | 21:40
Քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի, Կանաչ էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հարցեր
21.05.2024 | 21:28
Փյունիկ-աղջիկներ թիմը դարձավ Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի հաղթող և կանանց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց
21.05.2024 | 21:15
Մեզ ահաբեկել են՝ վախեցրել թուրքերի հարձակմամբ, որ պետություն կառուցելու իրավունքը զիջենք․ Հայկ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 21:02
Թուրքիայի արդարադատության նախարարը ողջունել է Նեթանյահուին կալանավորելու օրդեր տրամադրելու՝ ՄՔԴ դատախազի պահանջը
21.05.2024 | 20:47
Պարզվել են մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները. ՔԿ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Ուղերձում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:

Թող Նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում, որ մեր երկրի ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչները կարողանան պահպանել և զարգացնել իրենց ազգային ինքնությունը, մշակութային ու կրոնական ինքնարտահայտման, ինչպես նաև կրթական պատշաճ հնարավորություններ ունենան, և մենք շարունակելու ենք այս քաղաքականությունը:

Կարևորում ենք նաև տնտեսական գործունեության հավասար հնարավորությունները` ի շահ յուրաքանչյուրի անհատական և մեր պետության ընդհանրական բարեկեցության:

Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ և յուրաքանչյուրիդ»։