Իսրայելի ցամաքային օպերացիայի պատճառով ավելի քան 800 հազար պաղեստինցի է փախել Ռաֆահից

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ավելի քան 800,000 պաղեստինցիներ փախուստի են դիմել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքից երկու շաբաթ առաջ Իսրայելի ցամաքային օպերացիայի սկսվելուց հետո, փոխանցում է VOA-ն:

«Ռաֆահում երբեմնի գերբնակեցված փախստականների ճամբարներն ու ապաստարաններն այժմ գործնականում դատարկ են: Տեղահանվածների մեծ մասը ապաստան է փնտրում Խան Յունիսում և Դեյր էլ-Բալահում»,- ասել է մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի գործառնությունների տնօրեն Էդեն Վոսորնուն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով՝ պայմաններն այն վայրերում, որտեղ նրանք ժամանում են, «սարսափելի» են՝ զուգարանների, մաքուր ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների և ծածկի բացակայության հետ կապված խնդիրներով:

«Այս ծանր պայմանները լուրջ կասկածներ են հարուցում հիմնական պարտավորությունների կատարման վերաբերյալ»,- ասել է Վոսորնուն:

Նա հայտարարել է, որ ՄԱԿ-ը և կազմակերպության գործընկերները դժվարությունների են բախվում տեղահանվածներին օգնություն տրամադրելու հարցում, քանի որ նրանք չեն կարողանում անհրաժեշտ մասշտաբով բեռներ մատակարարել Գազա: