Քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի, Կանաչ էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հարցեր

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

«Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ու Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ: Վստահ եմ նաև, որ ներկայումս ՄԱԿ-ի հետ իրականացվող բազմաթիվ համատեղ ծրագրերի համար Ձեր նշանակումը նոր խթան կհանդիսանա»,- նշել է Հանրապետության նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար, Ֆղանսուազ Ժակոբին նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և իր ջանքերը կներդնի Հայաստանի և ՄԱԿ-ի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի, Կանաչ էներգետիկայի, տնտեսության, գյուղատնտեսության, մարդկային կապիտալի զարգացման և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի աջակցությամբ համատեղ իրականացվող մի շարք նախաձեռնությունների և ծրագրերի շուրջ երկկողմ անելիքներին:

Հանրապետության նախագահն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից կյանքի կոչված սոցիալական տարբեր ծրագրերը՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող մարդասիրական աջակցությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի որդեգրած հիմնարար ուղղություններին՝ կրթության, այլընտրանքային էներգետիկայի, Կանաչ տնտեսության զարգացման, ինչպես նաև բնապահպանության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում իր աջակցությունը ցուցաբերել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությանը: