Որքանով են հրակայուն նոր զորանոցները. ՊՆ-ից արձագանքում են քննադատություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ այցելել է վերջերս շահագործման հանձնված մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր։ Նախարարությունը հրապարակել է նաև շինության լուսանկարները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մոդուլային զորանոցների կառուցումը մեծ բարեփոխում է համարում։

«Պաշտպանական ոլորտում մեծ բարեփոխումներն իրականություն են դառնում՝ նոր որակ հաղորդելով մեր զինված ուժերին»,- գրել է Հարությունյանը։

Խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ընդգծում է՝ ռազմական ենթակառուցվածքների կառուցումը բարեփոխում չէ, այլ Զինված ուժերում շարունակական գործընթացի մաս։

Նախարարության հրապարակումը որոշ օգտատերերի մոտ քննադատության ալիք է բարձրացրել․ շատերը մատնանշում են ներքին հարդարումը, որը, դատելով լուսանկարներից, արված է փայտանյութից։ Պաշտպանական գերատեսչությունից վստահեցնում են, որ շենք-շինությունների ներքին հարդարումն իրականացված է հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով:

Ազատի զինվորական կացարանի ողբերգությունից հետո, երբ տարածվեցին այրված կացարանի լուսանկարները, պարզվեց, որ զինվորների համար նվազագույն պայմաններ ապահովված չեն եղել։ Հանրության շրջանում սկսեց քննարկվել այն հարցը, թե ինչու էին զինծառայողները տեղակայված նման վատ պայմաններով կացարանում։ Նախարարությունը նախ հայտնեց, որ զինվորներն այդ կացարանում տեղակայվել էին ժամանակավոր՝ մինչև մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը։ 15 զինվորի կյանք խլած ողբերգությունից հետո միայն պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ մոդուլային զորամասեր է պատվիրել։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ տվյալ կացարանները որպես հիմնական լուծում չեն կարող ծառայել։

Իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համամիտ չէ դիտարկման հետ, թե միայն Ազատի զինվորական կացարանի հրդեհից հետո մոդուլային զորանոցների կառուցման թեման դարձավ արդիական։

Օրվա ավարտին նախարարությունը տեսանյութ հրապարկեց մեկ այլ գումարտակի նորակառույց մշտական տեղակայման վայրից։ Նախարար Սուրեն Պապիկյանը շրջել ու ծանոթացել է նոր շահագործման հանձնված զորանոցի պայմաններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան