Բայրամովն Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել է Թեհրանում Ադրբեջանում դեսպանատան աշխատանքը վերսկսելու միջոցառումները

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովը ցավակցություն է հայտնել ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ։

Նա նշել է, որ հանգուցյալ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հաստատվել են անկեղծ և մասնագիտական ​​կապեր, և հանդիպումները նպաստել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու այն հարցերի լուծմանը, որոնց շուրջ եղել են տարաձայնություններ։ Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է սահմանին երկու երկրների ղեկավարների հանդիպման պատմական նշանակությունը, ռազմավարական նախագծերի իրագործումը սկսելու և տրանսպորտի, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու կարևորությունը։

Բայրամովը նաև ասել է, որ միջոցներ են ձեռնարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերականգնելու ուղղությամբ։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Օրերս Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել էր, որ  Բաքուն պատրաստվում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքը։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ քննարկվել է դեսպանատան տեղակայման նոր վայրի հարցը, որը կլինի ավելի անվտանգ և կհամապատասխանի դիվանագիտական ​​առաքելության համար անհրաժեշտ պահանջներին։

«Արդյունքում որոշվել է դեսպանատան նոր վայրը։ Անհրաժեշտ աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է դեսպանության գործունեությունը վերսկսել նոր վայրում»,- ասել էր Հաջիզադեն։

2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ էր զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» էր որակել։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին։ Մինչ օրս  դեսպանատան գործունեությունը դադարեցված է։

Էմմա Չոբանյան