Թուրք և իսրայելցի առևտրականներն ուղիներ են փնտրում Անկարայի՝ Թել Ավիվի դեմ սահմանափակումները շրջանցելու համար

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Իսրայելի նկատմամբ արտահանման սահմանափակումներ մտցնելու Թուրքիայի որոշումը կբարդացնի, բայց վերջ չի դնի թուրք-իսրայելական առևտուրը, որն իրականացվում է ազատ առևտրի համաձայնագրով: Այս մասին ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

Թուրքիայի առևտրի նախարարությունը ապրիլի 9-ին հայտարարել էր 54 խումբ ապրանքների՝ Իսրայել արտահանման սահմանափակումների մասին՝ կապված Գազայում իսրայելական ռազմական գործողությունների հետ։

Անկարայի քայլը, ըստ երևույթին, փորձ է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ փոխելու իր մոտեցումը Գազայի պատերազմի և Պաղեստինի հարցում: Ըստ լրատվամիջոցի՝  Թուրքիայի պետական և մասնավոր հատվածի փորձագետները վկայում են, որ թուրք և իսրայելցի առևտրականները ուղիներ են փնտրելու սահմանափակումները շրջանցելու համար։

Թուրք-իսրայելական առևտուրը Գազայի ստվերում

Ապրիլի 9-ին TRT  պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը կրկնել էր  ԱԳ նախարար Հաքան  Ֆիդանի հայտարարած սահմանափակումների քաղաքական նպատակը՝ հավելելով, որ հրադադարի մասին միջազգային կոչերին Իսրայելի անհնազանդությունը դրդել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը նոր միջոցներ ձեռնարկել:

Բոլաթն ասել է, որ Անկարան ընտրել է 54 ապրանքները, քանի որ դրանք ներկայացնում են Թուրքիայի արտահանումն Իսրայել՝ ամենամեծ դրամական արժեքով, և  ունեն «երկակի օգտագործման»՝ քաղաքացիական և ռազմական կիրառություններ:

Նա նաև նշել է, որ Էրդողանի վարչակազմը պատրաստ է իր վրա վերցնել հարվածը՝ պաղեստինցիներին համերաշխություն ցույց տալու համար։ Թուրք նախարարը նաև ասել էր, որ սննդամթերքն ու բժշկական սարքավորումները ներառված չեն ցանկում, քանի որ Պաղեստինի հետ Թուրքիայի առևտուրը նույնպես անցնում է Իսրայելով։

«Այս էմբարգոն կազդի ոչ թե Իսրայելի, այլ թուրք արտահանողների վրա։ Նրանք, որոնք արտահանում են Իսրայել, կկորցնեն շուկայի մասնաբաժինը»,-պատմել  է տնտեսվարողներից մեկը A-Monitor-ին՝ անանունության պայմանով՝ ասելով, որ թուրք-իսրայելական առևտուրը հոկտեմբերի 7-ից ի վեր նվազում է և որ  իր ընկերությունը որևէ նոր պատվեր չի ստացել ՀԱՄԱՍ-ի հարձակումից ի վեր։

Խառնելով բիզնեսն ու քաղաքականությունը

Անդրադարձում ասվում է, որ ինչպես Ռուսաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան են ցույց տվել, կան ճանապարհներ՝ շրջանցելու նույնիսկ ամենախիստ պատժամիջոցների ռեժիմը, էլ չասած՝ առևտրային սահմանափակումները, որոնք Անկարան է սահմանել։

«Ես գիտեմ, որ իսրայելցի ներկրողներն արդեն դիտարկում են բալկանյան տարբեր պետություններով բեռնափոխադրումները երրորդ կողմով, որոնք կօգնեն նվազեցնել ծախսերը»,-ասել է լրատվամիջոցին Իսրայելի Mitvim ինստիտուտի թուրքական հարցերով  և քաղաքականության փորձագետ Գաբրիել Միտչելը։

Առևտրային հարցերում սերտորեն ներգրավված թուրք պաշտոնյան  ևս նման կարծիք է հայտնել:

«Մենք ունենք ազատ առևտրի համաձայնագիր տարբեր երկրների հետ, և այդ համաձայնագրերն իրենց բնույթով զերծ են հատուկ սահմանափակումներից, ուստի՝ հնարավոր է շրջանցել»,-ասել է աղբյուրը։

«Պատմական տեղաշա՞րժ», թե ՞ավելին.

Հենց քաղաքական և դիվանագիտական ​​հարթության վրա է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններն ավելի են բարդանալու։ Նույն օրը, երբ Թուրքիան հայտարարել էր սահմանափակումների մասին, Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը սպառնացել էր հակահարված տալ Անկարային։ Նա գրառում էր արել X-ի իր էջում՝ կոչ անելով «Իսրայելի ընկերներին ԱՄՆ Կոնգրեսում ուսումնասիրել Թուրքիայի կողմից Իսրայելի դեմ բոյկոտի մասին օրենքների խախտումը և կիրառել համապատասխան պատժամիջոցներ»:

Միտչելը Անկարայի առևտրային սահմանափակումները համարում է «Թուրքիայի դիրքորոշման պատմական փոփոխություն», որը զգալի ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Նշելով, թե ինչպես է թուրք-իսրայելական առևտուրն աճել 2009-ից մինչև 2021 թվականը, նույնիսկ երբ դիվանագիտական հարաբերությունները հասել էին նոր ցածր մակարդակի, նա հավելել է.

«Իսրայելա-թուրքական հարաբերությունների հիմքում ընկած գաղափարը, ինչպես պատմականորեն, այնպես էլ Էրդողանի ժամանակաշրջանում, այն էր, որ թեև թուրքական հասարակական համակրանքը պաղեստինյան հարցի նկատմամբ կստիպի թուրքական կառավարություններին քննադատական ​​դիրքորոշում որդեգրել Իսրայելի քաղաքականության նկատմամբ,տնտեսական շահերը կմնան անձեռնմխելի, և դիվանագիտական ​​կապերը երբեք ամբողջությամբ չեն խզվի»։ Միտչելը, ամփոփելով իրավիճակը, նշել է․ «Թուրքիան խորհրդանշական հաղթանակ էր փնտրում Գազայի վրա օգնության փաթեթները գցելով, իսկ Իսրայելը մերժեց Թուրքիայի խորհրդանշական հաղթանակը՝ ՀԱՄԱՍ-ին աջակցության պատճառով։ Եթե լինեին երկկողմ երկխոսության ավելի լավ մեխանիզմներ և ավելի շատ շեշտադրում կատարվեր Գազայի բնակիչների իրավիճակի բարելավման գործնական քայլերի վրա, այլ ոչ թե խորհրդանշական հաղթանակների, ապա սա տեղի չէր ունենա»:

Թուրք պաշտոնյան էլ ընդունել  է դա՝ ասելով, որ Իսրայելի ուժային պատասխանի դեպքում «շրջանցման» տարբերակը կարող է վիճելի դառնալ, և Անկարան կարող է նոր առևտրային միջոցներ կիրառել։

Էմմա Չոբանյան