Երևանի և Լոնդոնի միջև ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել

Լուրեր

21.05.2024 | 22:44
Փարիզ-2024-ին ընդառաջ Մարսելում ուսումնամարզական հավաքի հնարավորություն․ ստորագրվել է հուշագիր
21.05.2024 | 22:30
ԱՄՆ քաղաքացին պահանջում է իր և 2 կատուների ավիատոմսի գումարը. ինչու են իրավապահները բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 22:26
Եվրամիությունն ու Մոլդովան անվտանգության ոլորտում գործընկերության համաձայնագիր են ստորագրել
21.05.2024 | 22:15
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2024 | 22:01
Որքանով են հրակայուն նոր զորանոցները. ՊՆ-ից արձագանքում են քննադատություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 21:53
Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը
21.05.2024 | 21:40
Քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի, Կանաչ էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հարցեր
21.05.2024 | 21:28
Փյունիկ-աղջիկներ թիմը դարձավ Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի հաղթող և կանանց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց
21.05.2024 | 21:15
Մեզ ահաբեկել են՝ վախեցրել թուրքերի հարձակմամբ, որ պետություն կառուցելու իրավունքը զիջենք․ Հայկ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 21:02
Թուրքիայի արդարադատության նախարարը ողջունել է Նեթանյահուին կալանավորելու օրդեր տրամադրելու՝ ՄՔԴ դատախազի պահանջը
21.05.2024 | 20:47
Պարզվել են մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները. ՔԿ
21.05.2024 | 20:36
Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար պայմանական վաղաժամկետ ազատման դիմում է ներկայացրել ավելի քան 3 հազար դատապարտյալ
21.05.2024 | 20:27
2024-ին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք
21.05.2024 | 20:14
ՀՀ-ն հնարավորությունների սահմաններում կօժանդակի Խաղաղության կորպուսի գործունեությանը. նախագահ
21.05.2024 | 20:00
ՀՀ-ին կանցնեն Ադրբեջանի 3 գյուղի 10-յակ տներ՝ սահմանազատման արդյունքում․ 1976-ի քարտեզը հակահայկական չէ․ Սամվել Մելիքսեթյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով՝ բրիտանական Times-ի հրապարակած այն տեղեկատվությանը, թե Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ։

«Հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ:

Բրիտանական պարբերականի կողմից տարածված այս տեղեկությունը հերքեց նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։

«Ներքին գործերի նախարարությունը՝ մասնավորապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նման տեսակի բանակցությունների մեջ ներգրավված չէ և չի էլ եղել»,-ընդգծեց Նելլի Դավթյանը՝ հստակեցնելով, որ իրենց օրակարգում նման հարց չկա։

Բրիտանիան Երևանի հետ բանակցություններ է վարում՝ անօրինական միգրանտների ՀՀ ուղարկելու հարցով. The Times