ՀՀ-ին կանցնեն Ադրբեջանի 3 գյուղի 10-յակ տներ՝ սահմանազատման արդյունքում․ 1976-ի քարտեզը հակահայկական չէ․ Սամվել Մելիքսեթյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Կիրանցում չափագրական աշխատանքներ են կատարվել նոր ճանապարհների կառուցման հետ կապված։ Միաժամանակ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Կառավարությունը խոստանում է Կիրանցի հատվածում երկու ամսում նոր ճանապարհ կառուցել, ինչպես նաև՝ հատուցել գույքային վնաս կրող գյուղացիներին, որոնցից որոշների տներ, ըստ երևույթին, կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։

Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ «Գենշտաբի 1976 թվականի քարտեզով սահմանազատումը Տավուշի հատվածում ադրբեջանական մի քանի գյուղերի համար ստեղծելու է նման կամ ավելի բարդ խնդիրներ, քան ունի Կիրանցը, մինչդեռ Տավուշում չկա մի այլ հայկական գյուղ, որ այդ ընթացքից կարող է տուժել»: Պատճառը այն է, որ սահմանի երկայնքի մոտ 70 տոկոսի հատվածում հենց հայկական կողմն էր 90-ականներին նահանջել։ «Տավուշում 90-ականներից հայկական կողմի վերահսկողությունից դուրս գտնվում է մոտավորապես 90-95 կմ² տարածք, որից մոտավորապես 35 կմ² ադրբեջանական ուղիղ վերահսկողության տակ է, իսկ մոտ 60-ը՝ չեզոք գոտի է: Բացի այդ, չեզոք գոտուն հարող ևս մի քանի տասնյակ քառակուսի կմ տարածքներ այս 30 տարիների ընթացքում չեն մշակվել մասնակի կամ ամբողջովին: Ադրբեջանի օկուպացիայի ներքո պահվում են հայկական գյուղերի տարածքներ։ Խոսքը, օրինակ, Վազաշենի հողերի մասին է՝ 6 կմ², Պառավաքար գյուղի հանդերի և այգիների մասին է՝ 10 կմ²»։

Քաղաքագետը նշեց նաև, որ Աշաղը Ասկիպարա և Բաղանիս Այրում գյուղերը արդեն իսկ կորցրել են տասնյակ տներ՝ նկատի ունենալով, որ սահմանազատման արդյունքում դրանք անցել են ՀՀ-ին։ Բաղանիս Այրում գյուղի պարագայում գյուղի տարածքի մոտ 20 տոկոսը այս սահմանազատման արդյունքում անցնում է Հայաստանին: Նա նշեց, որ եթե ԽՍՀՄ Զինուժի գենշտաբի 1976 թվականի 1 կմ-ոց քարտեզով Ոսկեպարի եկեղեցուց մինչ սահման 100-ից ավելի մետր է, ապա 1990 թվականի 500 մետրանոց քարտեզով՝ մոտ 20 մ է։  1976 թվականի քարտեզը, որ դրվել է սահմանազատման հիմքում, ըստ քաղաքագետի, հակահայկական չէ, ինչը վկայում են վերոնշյալ փաստերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան