Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Լուրեր

21.05.2024 | 23:30
Ադրբեջանը բախվում է նավթային եկամուտների նվազման, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել տնտեսության համար
21.05.2024 | 23:17
Իսրայելի ցամաքային օպերացիայի պատճառով ավելի քան 800 հազար պաղեստինցի է փախել Ռաֆահից
21.05.2024 | 23:10
Հնագիտական հուշարձանների տարածքում պեղումներ իրականացնելու թույլտվություններ են տրվել
21.05.2024 | 22:59
Բայրամովն Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել է Թեհրանում Ադրբեջանում դեսպանատան աշխատանքը վերսկսելու միջոցառումները
21.05.2024 | 22:44
Փարիզ-2024-ին ընդառաջ Մարսելում ուսումնամարզական հավաքի հնարավորություն․ ստորագրվել է հուշագիր
21.05.2024 | 22:30
ԱՄՆ քաղաքացին պահանջում է իր և 2 կատուների ավիատոմսի գումարը. ինչու են իրավապահները բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 22:26
Եվրամիությունն ու Մոլդովան անվտանգության ոլորտում գործընկերության համաձայնագիր են ստորագրել
21.05.2024 | 22:15
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2024 | 22:01
Որքանով են հրակայուն նոր զորանոցները. ՊՆ-ից արձագանքում են քննադատություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 21:53
Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը
21.05.2024 | 21:40
Քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի, Կանաչ էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հարցեր
21.05.2024 | 21:28
Փյունիկ-աղջիկներ թիմը դարձավ Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի հաղթող և կանանց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց
21.05.2024 | 21:15
Մեզ ահաբեկել են՝ վախեցրել թուրքերի հարձակմամբ, որ պետություն կառուցելու իրավունքը զիջենք․ Հայկ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2024 | 21:02
Թուրքիայի արդարադատության նախարարը ողջունել է Նեթանյահուին կալանավորելու օրդեր տրամադրելու՝ ՄՔԴ դատախազի պահանջը
21.05.2024 | 20:47
Պարզվել են մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները. ՔԿ
Բոլորը

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը` 4-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները:

Հայաստանի ընտրանու անդամ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 205 կգ, 210 կգ, բայց չբարձրացրեց 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 243 կգ, 253 կգ: Երկամարտի 463 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 195 կգ, սակայն երկու մոտեցմամբ չֆիքսեց 202 կգ: Պոկում վարժությունում նա միայն 5-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 245 կգ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա 4-րդն է:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ նվաճել էր 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը: