Սոցիալական օրգանիզմ` չինական ձևով. Չինաստանում կարող են դանդաղեցնել ձեր ինտերնետը փողոցը սխալ անցնելու համար

Լուրեր

11.12.2024 | 16:35
Ասադին տապալած սիրիացի ապաստամբներն Ուկրաինայից օգնություն են ստացել․ Washington Post
11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
Բոլորը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բանկից վերցված վարկը ուշացնելով` հաճախորդը հայտնվում է, այսպես կոչված, «սև ցուցակում»։ Հաճախորդի վարկային պատմության հիման վրա գնահատվում է նրա վարկունակությունը, ու եթե նա վստահելի չէ, այլևս ոչ մի բանկ նրան վարկ չի տրամադրի։ Սա տվյալ անձի հուսալիության ստուգման ու գնահատման մեթոդ է, որին մենք սովորել ենք նույն կերպ, ինչպես սովորել ենք գնահատել ինտերնետային տաքսի ծառայությունների վարորդների, ռեստորանների, օնլայն գնումների ժամանակ վաճառողի աշխատանքը։ Գնահատականն ազդում է տվյալ անձի կամ ձեռնարկության վարկանիշի վրա, ու որքան այն ցածր է, այնքան համակարգը ավելի շատ սահմանափակումներ կկիրառի տվյալ անձի կամ ձեռնարկության նկատմամբ։ Վարորդին պատվերներ չեն տա, վաճառողի ապրանքի տեսանելիությունը ինտերնետ խանութում չի երևա և այլն։

Մենք սովորել ենք համացանցային գլոբալ գիտակցության միջոցով գնահատել միմյանց, ու այդ գնահատականն ունի շոշափելի հետևանքներ։ Իսկ ի՞նչ, եթե վստահելիության այդ համակարգը հասցնել առավելագույնի։ Կառուցել Ջորջ Օրուելի «1984» վեպի Մեծ եղբոր նման կամ «Սև հայելի» սերիալի էպիզոդներում պատկերվող հակաուտոպիկ, տոտալ վերահսկողության ու գնահատման համակարգ։ Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ Չինաստանը շարժվում է հենց այդ ուղղությամբ` կառուցելով վերահսկելի սոցիալական օրգանիզմ, որի յուրաքանչյուր «բջիջ»` յուրաքանչյուր քաղաքացի իրեն պահում է «ճիշտ», իսկ «սխալ» պահելու դեպքում պատժվում է։

Սոցիալական վարկանիշային համակարգը ընդլայնում է Չինաստանում գոյություն ունեցող իրավական ու ֆինանսական վարկանիշային համակարգերը։ Այն կառավարվում է Բարեփոխումների ու զարգացման ազգային հանձնաժողովի, Չինաստանի ազգային բանկի ու Գերագույն ազգային դատարանի կողմից։

Չինաստանում Սոցիալական վարկանիշային համակարգը, որն առայժմ ամբողջությամբ չի գործում ու հայտնի էլ չէ, երբ կսկսի լիարժեք գործել, այս պահին ֆրագմենտավորված ու տարբեր դրսևորումներով կիրառվում է որոշ համայնքներում ու որոշ մասնավոր ձեռնարկությունների կողմից։ 2014-ին առաջին անգամ հայտարարված համակարգի ստեղծման նպատակը վստահության ամրապնդումն է, ընդ որում, խոսքը վերաբերում է Չինաստանի յուրաքանչյուր բնակչի։ Լիարժեք գործելու դեպքում քաղաքացիներից յուրաքանչյուրը կստանա նույնականացման կոդ, որը կօգտագործվի տվյալ անձի սոցիալական վստահելիության վարկանիշը իրական ժամանակում չափելու համար։

«Սև հայելի» սերիալի էպիզոդներից մեկում մարդիկ միմյանց գնահատում էին ցանկացած գործողության համար. խանութում հերթ չպահելու, բարձր խոսելու, ավտոմեքենան սխալ վայրում կայանելու համար անձի վարկանիշն ընկնում էր, իսկ «լավ գործերի» համար` բարձրանում։ Ցածր վարկանիշ ունեցող քաղաքացին աստիճանաբար զրկվում էր քաղաքակրթության բարիքներից, օրինակ, ռեստորանում սեղան պատվիրելուց, իսկ բարձր վարկանիշ ունեցողները գրեթե աստղեր էին։ Նմանատիպ մի բան էլ արդեն մասնակիորեն գործում է Չինաստանում։

Ավտոմեքենան սխալ վարելը, չսահմանված վայրում ծխելը, փողոցը չնախատեսված հատվածով անցնելը, համակարգչային խաղերի առաջ երկար ժամանակ անցկացնելը, համակարգչային խաղեր հաճախ գնելը, ինտերնետում ֆեյքային լուրեր տեղադրելը, չհիմնավորված գնումների վրա գումարներ ծախսելը և այլն նվազեցնում են անձի սոցիալական վարկանիշը։ Իսկ ցածր վարկանիշը ենթադրում է պատիժ. ձեզ կարող են թույլ չտալ ինքնաթիռ նստել կամ գնացքում կուպե պատվիրել, լավագույն հյուրանոցներում համար վերցնել, լավ աշխատանքի տեղավորվել, երեխային լավ դպրոց տանել, կարող են անգամ դանդաղեցնել ձեր ինտերնետ կապը։

Սա, ինչպես նշեցինք, արևմտյան լրատվամիջոցների նկարագրություններն են։ Չինաստանում չեն հերքում միասնական պետական վարկանիշային համակարգի ստեղծման նպատակները, սակայն նշում են, որ, օրինակ, ինքնաթիռով թռչելու արգելք կարող է սահմանվել ոչ թե չնախատեսված վայրում ծխելու, այլ նախկինում ինքնաթիռում վատ վարք դրսևորելու համար։ Բացի այդ, բարձր վարկանիշ ունեցող քաղաքացիները ավելի լայն արտոնություններ են ստանում։ Օրինակ, նրանց ավելի հեշտությամբ են թույլ տալիս ճամփորդել երկրից դուրս, հետևաբար` «լավ քաղաքացի լինելը» նաև շահավետ է։ Ամեն դեպքում, այս պահին համակարգը, ըստ չինական լրատվամիջոցների, կրում է բացառապես կամավորական բնույթ. չես ուզում` մի միացիր։ Լիարժեք գործելուց հետո այն կդառնա պարտադիր։

Monitors display a video showing facial recognition software in use at the headquarters of the artificial intelligence company Megvii, in Beijing, May 10, 2018. Beijing is putting billions of dollars behind facial recognition and other technologies to track and control its citizens. (Gilles Sabrié/The New York Times)

Չինական լրատվամիջոցները շեշտում են, որ համակարգը այս պահին քաղաքականությունների ու համակարգերի ֆրագմենտավորված խումբ է, որը փորձնական ու մասնակիորեն կիրառվում է միայն որոշ բնակավայրերում. ընտրված պիլոտային քաղաքներն են Հանչժոուն, Նանկինը, Սյամինը, Չենդուն, Սուչժոուն, Սուցյանը, Հոյչժոուն, Վենչժոուն, Վեյխայը, Վեյֆանը, Իուն ու Ժունչենը։ Ընդ որում, ըստ չինական աղբյուրների, համակարգի պիլոտային տարբերակները ավելի շատ ազդում են բիզնեսի, քան առանձին քաղաքացիների վրա։ Իսկ ազդեցությունն իրենից ներկայացնում է ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների, դատարանի որոշումների հետևանքով պարտատերերի, տարբեր պայմաններ չկատարող ոլորտային ընկերությունների, ուղևորների կողմից ինքնաթիռներում ու գնացքներում անօրինական վարքագծի մասին սև ցուցակների կազմումը։

Լինելով մասնակիորեն փակ երկիր` Չինաստանը չի հրապարակում համակարգի նախնական տարբերակներին կամավոր մասնակցող քաղաքացիների թիվը։ Սակայն կողմնակի այլ թվերի հիման վրա արդեն իսկ կարելի է պատկերացնել մասշտաբները։ Օրինակ, Հասարակական վարկային տեղեկատվության ազգային կենտրոնի տվյալներով` միայն 2018-ին իշխանությունները 17.5 մլն անգամ արգելել են ավիատոմսեր գնել։ Բացի այդ, ինչպես նշեցինք, ծրագրին մասնակցում են մասնավոր ընկերությունները։ Վերջիններից Sesame Credit-ը հավաքում է տարատեսակ տվյալներ իր 400 մլն հաճախորդների մասին` սկսած նրանից, թե որքան ժամանակ են նրանք անցկացնում համակարգչային խաղեր խաղալով, մինչև նրանց ծնող լինել կամ չլինելը։ Դրանով մասնավոր ընկերությունները կիսվում են միմյանց հետ։ Նույն Sesame Credit-ը միացել էր Baihe ծանոթությունների կայքին, ինչի շնորհիվ ապագա զույգերը իմանում էին նաև միմյանց սոցիալական վարկանիշը։ Չինական լրատվամիջոցները նշում են, որ սա նույնպես կամավոր սկզբունքով էր, այսինքն` Sesame Credit-ը Baihe-ին տրամադրել էր միայն այն օգտատերերի տվյալները, ովքեր դրան համաձայնություն էին տվել։

Առայժմ անհայտ է, ինչպես են Չինաստանի իշխանությունները վերահսկելու մեկ միլիարդից ավելի քաղաքացիներից յուրաքանչյուրի վարքագիծը ու սահմանելու վարկանիշ։ Խոսք է գնում անգամ արհեստական բանականության գործիքների կիրառման մասին. մեծ քաղաքներում ամենուր տեսախցիկներ են, որոնք կարող են աշխատել դեմքերի ճանաչման մեքենայական ուսուցման համակարգով։ Եթե դուք աղբը նետել եք չնախատեսված վայրում, տեսախցիկը կֆիքսի ձեզ, կիմանա, թե ով եք, իսկ համակարգն ավտոմատ կնվազեցնի ձեր վարկանիշը։ Չինաստանում արդեն իսկ գործում են անձի ճանաչման առաջադեմ համակարգեր, որոնք կարող են հետևել մարդկանց բոլոր քաղաքներում։ BBC News-ի լրագրողներից մեկին հայտնաբերել էին ընդամենը յոթ րոպեում, քանի որ նրան հետևել էր քաղաքներից մեկում տեղակայված 170 մլն տեսախցիկներից բաղկացած ցանցը։

Կամ, ինչո՞ւ այդքան ջանքեր գործադրել։ Ինչպես «Սև հայելու» նշված էպիզոդում, ավելի հեշտ տարբերակ կլինի, եթե միմյանց գնահատեն սովորական քաղաքացիները։ Մարդիկ շատ են, նրանք ամենուր են ու ֆիքսում են գրեթե ամեն ինչ։ Ձեր ոչ մի գործողություն չի վրիպի օրինապաշտ հարևանի աչքից։