Դրոնների օգտագործումն առաջին օգնության և օրգանների տեղափոխման համար

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Ուղղաթիռով օրգաններ տեղափոխելը վաղուց կիրառվող, բայց թանկ մեթոդ է։ Այն սովորաբար ներառում է մի քանի փուլ. օրգանների տեղափոխումը օդանավակայաններ, առևտրային կամ չարտերային թռիչքների սպասելաժամ, այնուհետև հետագա տեղափոխումը հիվանդանոց:

Այս գործընթացը կարող է տևել մինչև 24 ժամ և ամերիկյան գնային քաղաքականությամբ արժե միջինում մոտավորապես 6,000 ԱՄՆ դոլար: Քաղաքների միջև ուղիղ թռիչքներ պահանջող ավելի հրատապ դեպքերի համար արժեքը կարող է գերազանցել 40,000 ԱՄՆ դոլարը:

Անհրաժեշտ է նշել, որ Covid-19 համավարակն է՛լ ավելի մեծացրեց դրոնների կիրառման անհրաժեշտությունն այս հարցում, քանի որ դրոնների տեխնոլոգիան կիրառվում է նաև բժշկական պարագաների, պատվաստանյութերի, արյան նմուշների, թեստավորման հավաքածուների և տարբեր բժշկական սարքավորումների առաքման նպատակով։ Այն ավելի պահանջված է գյուղական, հեռավոր և լեռնային բնակավայրերի պարագայում, որտեղ հասնելը և՛ ժամանակատար է, և՛ կապված է մարդկային, տրանսպորտային ու ֆինանսական ռեսուրսների հետ։

Օրինակ, անօդաչու սարքերը կարող են օրգաններ փոխանցել անմիջապես մի հիվանդանոցից մյուսը՝ շրջանցելով ավանդական մեթոդներով առաջացող  բազմաթիվ լոգիստիկ խոչընդոտները: Տիպիկ անօդաչու թռչող սարքի առաքումը կարող է ժամանակը նվազեցնել ավելի քան 50%-ով: Թեև անօդաչու թռչող սարքի փոխադրման ծախսերը տատանվում են, սակայն նախնական հաշվարկները ենթադրում են 100-ից մինչև 1000 ԱՄՆ դոլար:

Մյուս կողմից բազմաթիվ են մտահոգությունները մասնագիտական և հանրային ավելի լայն տիրույթներում, քանի որ հաճախ առաքվող պարագաները կարող են տասնյակ անգամներ ավելի թանկ արժենալ, քան հենց դրոնը։ Միևնույն ժամանակ, մասնագետները պետք է հաղթահարեն տեխնիկական բազմաթիվ մարտահրավերներ, դրոնի կառավարումն իրականացնելու, Ա կետից Բ կետ հասնելու ճշգրտությունն ապահովելու, թռչունների և այլ առարկաների հետ հնարավոր բախումը բացառելու և առաքվող պարագայի ամբողջականությունն ու դրա տեղափոխման սեղմ ժամկետները պահպանելու տեսակետից։ Զուգահեռ պետք է նշել, որ այս գործընթացներն ավտոմատացված են․ անօդաչու թռչող սարքերն աշխատում են հստակ կոորդինատներով, ունեն օբյեկտների և իրենց միջև տարածության չափման սենսորներ, որոնք բացառում են բախումը որևէ օբյեկտի հետ և այլն։ Այդուհանդերձ, սրանք ռիսկեր են, որոնք ոչ միշտ է հնարավոր կառավարել, բայց ոչ պակաս ռիսկեր են առկա ավանդական առաքման եղանակների (առևտրային թռիչքներ և վերգետնյա տրանսպորտային միջոցների) դեպքում։

Հնդկաստանում առաջին անօդաչու թռչող սարքն (AQUILA X2 դրոն) օգտագործվել է Մեղալայայի Արևմտյան Խասի բլուրների հեռավոր շրջաններում (2021թ․)՝ դեղերի առաքման նպատակով: Apollo Hospital-ի և Niti Ayog-ի համագործակցությունը, որը հայտնի է որպես «Դեղամիջոցներ երկնքից» նախաձեռնություն, արդյունավետորեն նպաստել է առողջապահական պարագաների առաքմանը Թելանգանայի հեռավոր շրջաններ: Այս առաքելության շրջանակում դրոնների թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմել է 25 կմ։

Հնդկական բժշկական հետազոտությունների խորհուրդը (ICMR) թողարկել է ուղեցույց փաստաթուղթ՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ առողջապահական ծառայություններ մատուցելու համար, որտեղ անօդաչու սարքերի օպերատորները կծանոթանան անօդաչու թռչող սարքերը կարգավորելու թույլտվություն ստանալու պահանջներին:

ԱՄՆ-ում դրոնների կիրառումը սկսվել է ավելի վաղ (2019թ․)։ Այս տարիների ընթացքում տեխնոլոգիան զարգացել է այնչափ, որ անգամ դեղամիջոցների պատվերներն է հնարավոր իրականացնել դրոնների միջոցով։ Օրինակ, բոլորիս քաջ հայտնի և տեխնոլոգիական լուծումներով աչքի ընկնող Amazon-ը իր «Ամազոն դեղատուն» ցանցի հաճախորդներին առաջարկում է դեղամիջոցների անվճար առաքում անօդաչու թռչող սարքով՝ պատվերի իրականացումից մինչև մեկ ժամվա ընթացքում։ Առաքման ցանկում մոտ 500 տեսակի դեղամիջոց կա, որոնք նախատեսված են առավել շտապ միջամտությունների և կիրառման համար, ինչպիսին կարող են լինել՝ ծանր գրիպի, ասթմայի և թոքաբորբի դեպքերը։ Այս ծառայությունն առայժմ  հասանելի է Տեխասի Քոլեջ Սթեյշն քաղաքի բնակիչներին, սակայն շուտով այն ընդլայնվելու է:

 

2019 թվականի ապրիլի 19-ին Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնը հայտարարեց, որ իրենք հաջողությամբ կատարել են առաջին դրոնային փոխադրումը երիկամի փոխպատվաստման համար։ Անօդաչու թռչող սարքը, որը մշակվել էր համալսարանի հետազոտողների և ինժեներների կողմից, 5,6 կմ հեռավորության վրա տեղափոխել է երիկամը մի հիվանդանոցից մյուսը։

 

ԱՄՆ-ում բժշկական դրոնների շուկայի ուսումնասիրության վերաբերյալ հետազոտությունը ցույց է տվել, որ միայն 2023 թվականին իրականացվել է շուրջ 6,000 հաջողված բժշկական թռիչք, ներառյալ դեղերի և բժշկական նմուշների առաքումները​։

Կանադայում ամեն տարի ավելի քան 250 քաղաքացի մահանում է՝ սպասելով դոնորական օրգանի, որի առաքումն ուշանում է։ 2021-ին Տորոնտոյում բժիշկ Շաֆ Քեշավջիին կատարեց իր առաջին փոխպատվաստման վիրահատությունը, որի համար նախատեսված օրգանի առաքումն իրականացրեց դրոնը։ Առաքման այս նորարարական մեթոդը ոչ միայն կարևոր էր հիվանդի՝ 63-ամյա Ալեն Հոդակի համար, որը տառապում էր թոքային ֆիբրոզով, այլև նշանակալի առաջընթաց էր օրգանների փոխպատվաստման լոգիստիկայի ոլորտում: Այս իրադարձությունը պատմական էր այնքանով, որ այն դրոնների կիրառման առաջին փորձերից էր աշխարհում, առանց որի հիվանդին փրկել հնարավոր չէր լինի՝ պայմանավորված ուղղաթիռների գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով։

Կանադայում բժշկական նպատակներով դրոնների կիրառման առաջին նախաձեռնությունը բժիշկ Շաֆ Քեշավջիինն է, որը գլխավորել է աշխատանքային խումբը և աջակցել առավել ապահով ու անվտանգ փոխադրման պայմանների ստեղծմանը։

Ընկերությունները և հետազոտական ​​հաստատությունները շարունակաբար բարելավում են անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան՝ այն ավելի արդյունավետ և հուսալի դարձնելու համար: Օրինակ, անօդաչու թռչող սարքերը նախագծվում են մասնագիտացված բեռնարկղերով, որոնք պահպանում են անհրաժեշտ ջերմային պայմանները և պաշտպանում օրգանները շրջակա միջավայրի գործոններից և փոխադրման ընթացքում թրթռումներից: Այս տեխնոլոգիան ոչ միայն կրճատում է փոխադրման ծախսերը և ժամանակը, այլև նպաստում է օրգանի կենսունակության պահպանմանը։ Կախված իրավիճակից և օրգանից, դոնոր հանդիսացող օրգանը կենսունակ է համարվում որոշակի ժամանակահտվածում և քիչ չեն դեպքերը, երբ ավանդական փոխադրման խոչընդոտներով պայմանավորված՝ փոխադրվող օրգանները ենթակա չեն եղել փոխպատվաստման։

Բժշկական դրոնների համաշխարհային շուկայի հետազոտությունը (Global Medical Drones Market – Industry Trends and Forecast to 2031) ցույց է տվել, որ շուկայի չափը գնահատվել է 310,72 միլիոն ԱՄՆ դոլար 2023 թվականին, և կանխատեսվում է, որ մինչև 2031 թվականն այն կհասնի 1,080,68 միլիոն ԱՄՆ դոլարի: Այս հետազոտությունը հաշվի  է առել տասնյակ երկրների փորձը և զարգացման հնարավոր տենդենցները, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Մեքսիկան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Բելգիան, Ռուսաստանը, Իտալիան, Իսպանիան, Թուրքիան, Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Սինգապուրը, Մալայզիան, Ավստրալիան, Թաիլանդը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Իսրայելը, Բրազիլիան, Արգենտինան։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում ե՞րբ հնարավոր կլինի ներդնել այս չափազանց կարևոր և կյանքեր փրկող տեխնոլոգիան։

 

Ալեքսանդր Մարտիրոսյան