«Դեղը ուրիշ դեղի անվան տակ եմ առել»․ էլեկտրոնային դեղատոմսի համակարգի «հաջողված» մեկնարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հերթեր պոլիկլինիկաներում, առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղորայքի ձեռքբերում, դեղատներում համակարգի ծրագրի բացակայություն․ թեև էլեկտրոնային դեղատոմսի ներդրումից անցել է արդեն երեք շաբաթ, սակայն  համակարգի խնդիրների մասին ահազանգերը չեն դադարում։ Factor TV-ին ահազանգած քաղաքացիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց՝ ամեն օր հորմոնային դեղ է օգտագործում, սակայն համակարգի ներդրումից հետո խնդրի է բախվել։ Քաղաքացին պատմեց, որ ստիպված է եղել իրեն անհրաժեշտ դեղահաբերը ձեռք բերել նոր ներդրված կարգը խախտելով։

Անահիտ Ավանեսյանը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վստահեցնում էր, որ համակարգը բարեհաջող գործարկվել է։ Որպես  ասվածի հաստատում՝ նախարարը թվեր ներկայացրեց․ մարտի 1-ից մինչ այժմ 140 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել։ Իսկ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց՝ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումից հետո խնդիրների մասին ահազանգերի քանակը նվազել է։

Իսկ արդյո՞ք նոր համակարգի ներդրումը դեղերի թանկացման ռիսկեր չի պարունակում․ Factor TV-ի այս հարցին ի պատասխան՝ Ավանեսյանը արձագանքեց․ «Ինչո՞ւ պետք է դեղերը թանկանան»։

Թեև նախարարը նաև վստահեցրեց, որ էլեկտրոնային դեղատոմսերով դուրս գրվող 470 անուն դեղերի անվանումները հրապարակված են, անկախ դեղատների ասոցացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը հակառակն է պնդում։ Ըստ նրա՝ Առողջապահության նախարարությունը տրամադրել է միայն դեղերի ծածկագրերը, որը պետք է դեղագետը կամ բժիշկը փորձի վերծանել։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ասոցիացիայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարտի 1-ի դրությամբ՝ ՀՀ-ում գրանցված է 3,320 անվանում դեղ, սակայն շրջանառվում է շուրջ 1,800-ը։ Խաչատրյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ բժիշկն ախտորոշում է իրականացնում, նշանակում է դեղը, սակայն այն կա՛մ չի լինում ծրագրում, կա՛մ լինում է մասնակի։

Չնայած Դեղատների ասոցիացիայի նախագահը լիահույս է, որ տեխնիկական խնդիրները կարող են ժամանակի ընթացքում լուծում ստանալ, սակայն այլ խնդիր էլ է մատնանշում՝ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված։ Այնինչ Ավանեսյանը պնդում է, որ պոլիկլինիկանների միջանցքներում դրված թղթային մատյաններն ավելի խոցելի են, քանի որ որևէ մեկը չի կարող վերահսկել այդ ամբուլատոր քարտերի հասանելիությունը։

Եվ չնայած նախարարը վստահեցնում է, որ անձնական տվյալների պաշտպանության խնդիր չկա, իսկ համակարգը բարեհաջող գործարկված է, քաղաքացիներից շատերն ու մասնագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչներ շարունակում են մատնանշել խնդիրներ, որոնց լուծումները մնում են անորոշ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան