Լոռու մարզի Բովաձոր գյուղում խմում են ոռոգման ջուր, որի մեջ լողում են գորտերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Լոռու մարզի Բովաձոր գյուղի մեծերն ահազանգում են դատարկվող գյուղի մահը:

«Մեր տնից ներքեւ լրիվ դատարկ ա։ 10 տուն»,-ասում է 60-ն անց Տանյա Հայրյանը։

Նա տեղացի չէ, գյուղ է եկել Ադրբեջանից, իր բառերով, երկրաշարժի տարում։ Այն ժամանակ Բովաձորը հույսեր էր ներշնչում, բայց միայն հույսեր․ «Ստե ես լավ պեն տեսալ չեմ, ոչ մի բան։ Խոսում ես, ասում են դեմագոգ ես, լռում ես, տրորում են անցնում»:

«Էս գյուղից մոտավորապես 25 ընտանիք գնացել ա անվերադարձ։ 10 տարում, տները բրախած գնացած»,-թեման շարունակում է բովաձորցի Աշոտ Ղեւոնդյանը։

Նա գյուղի բնիկներից է, բայց ապրում է Ստեփանավանում, նախկին զինվորական է․ «Էկել եմ ստեղ, որ ներվերս բուժեմ, բանակում ներվերս կերան, եկա ստեղ, եթե չգայի գյուղ՝ ես կմեռնեի»։

Աշոտը սիրում է գյուղի խաղաղությունը, բայց վստահեցնում է՝ ապրելու տեղ չէ, սովորական խմելու ջուր չկա։

«Էս երկու օրը մի հատ հաղորդում էր Ալավերդու գյուղերից։ Ասում էր՝ մեզ աղջիկ չեն տալիս, ասում են՝ էստեղ ջուր չկա։ Բա ստեղ աղջիկ ո՞նց տան։ Չնայած մյուս կողմից լավ ա, աղջիկը որ գա, հետ չի գնա։ Ճանապարհ չկա»,-հումորի է տալիս Աշոտը։

Ճանապարհներ ունենալու հույս ոչ մեկը չունի, բայց խմելու ջրի հույս ունեն։ Աշոտն ասում է, որ հաստատ ինչ-որ ներդրումներ արվել են գյուղում վերջին 28 տարվա ընթացքում։

«Մի հատ լավ ստուգող հանձնաժողով լինի, ո՞նց էր՝ 94 թվի՞ց են քչփորում, թե 2004-ից, մի հատ տենան էս գումարներն ուր են գնում, մի հատ տենան էս ճանապարհը քանի անգամ է սարքվել, ջուրը քանի անգամ է քաշվել»,-չի հանգստանում նա։

Ամբողջ գյուղն է վստահեցնում՝ խմելու ջրի փոխարեն ծորակներից հոսում է ոռոգման ջուր:

«-Կալոդեցում էնքան գորտեր կար, որ սենց նայում էիր էդ գորտերին, զզվում էիր անգամ էդ ջրով աման լվաս։

-Խմելու ջրի մասի՞ն է խոսքը։

-Այո, այո»,-ասում է ներկայանալ չցանկացող մի կին։

Նկարահանվել չցանկացողներից ավելի համարձակ է փոքրիկ Դիանան, նա իր խնդիրը պատմելիս մի կերպ է զսպում արցունքները։

«-Դպրոցում մի ձեւի ինձ անհանգստացնում են, ասում են՝ դու լավը չես։ Ասում են դու լավ աշակերտուհի չես, բայց ես ամենալավ աշակերտուհին եմ դասարանում։ Մենք երեք հոգի ենք, ամենալավ աշակերտը ես եմ, դրա համար ուզում եմ քաղաք ապրեմ ու այնտեղ դպրոցում սովորեմ։

-Ովքե՞ր են էդ դասատուները, որ ասում են՝ դու լավը չես։

 -Ընկեր Մաղաքյանը։

-Իսկ ինչու՞ է ասում՝ դու լավը չես։

-Որովհետեւ ինքը Մելինեին է շատ սիրում, իմ դասընկերուհուն։ -Ինչու՞ է նրան շատ սիրում։

-Որովհետեւ ինքը խանութում է աշխատում, մենք իրա խանութում չենք գնում առեւտուր անում, իսկ Մելինեն գնում է, դրա համար իրեն շատ է իններ նշանակում, իսկ ինձ վեցեր է նշանակում»։

Մինչդեռ Նարե Աթոյանը գյուղի այն եզակի բնակիչն է, որ մայրաքաղաքից վերադարձել է գյուղ եւ ուզում է նույնիսկ գիշերային լուսավորություն չունեցող Բովաձորը խելքի բերել։ Առայժմ երբեմն ջերմող երեխայի համար սովորական ջերմիջեցնող դեղ գտնելն է գյուղում խնդիր՝ պատվիրում են Ստեփանավանից

«Ժամը 2-ին երեխան տաքություն տվեց, կամ ինչ-որ մի դեղ պետք եղավ, մենք ստիպված տաքսի պիտի կանչենք, մենք գնանք գանք, կամ մեր մոտիկ տաքսու վարորդին ասենք՝ էսինչ դեղը մտիր դեղատնից առ բեր։ Եթե տաքսի վարորդի մոտ գումար եղավ, կմտնի կառնի, եթե չէ․․․ Դեղատների համարները ունենք, որ զանգենք ասենք՝ նիսյա տվեք, վաղը մյուս օրը քաղաք ենք գալու, կբերենք»,-պատմում է Նարեն։

Պելագեյա Սերգեեւնան գյուղի նախկին բուժքույրն է՝ 46 տարի աշխատել է ու հիմա թոշակի է, իր ցավերը գեղագիտական բնույթի են

«Նախկինում գյուղը հրաշալի անուն ուներ՝ Մաքսիմ Գորկի, հիմա Բովաձոր, դա ի՞նչ անուն է»,-զարմանում է ռուս բուժքույրը։

Խնդիրն այն է, որ Բովաձորը նախկինում ռուսական գյուղ է եղել, այստեղ շատ ռուսներ են ապրել, այսօր երեք ընտանիք է․ «Ռուսական դպրոց չկա, ոչինչ չկա, երեխաները պետք է ռուսական դպրոց գնան, ու՞ր գնան»։

Տիկին Պելագեյան օր ծերության երազում է, որ իր թոշակը կբարձրանա, թավշյա հեղափոխությունն, ըստ նրա, դա կանի։ Իսկ ահա Վարդուհի Այվազյանը չգիտի, թե ում դիմի, որ իրեն օգնեն 1 հեկտար հող ձեռք բերի, լիքը անասուն ունի, խոտը չի հերիքում։

«Էս տարի մոտեցել եմ, ասել եմ՝ Էդիկ ձյաձյա, ինձ մի հեկտար կամ հեկտար ու կես տվեք։ Ասավ՝ չունեմ, որ տամ։ Բայց հետո լսում եմ՝ էս մեկին տվեց, էն մեկը նորից վերցրեց, զարմանում եմ, հարեւանին հարցնում եմ, իմանում եմ, որ իրան տվեցին, երկու հեկտար տվեց, հինգ հեկտար տվեց»,-իր կոռուպցիոն բացահայտումներն է նկարագրում Վարդուհին։

Նա գյուղի ամենաջանասեր կինն է․ «Առավոտը զարթնում եմ հինգին, կովերը կթում եմ, դուրս եմ անում, հորթերին կերակրում եմ, խոզ ա, հավ ա, բադ ա, բոլորին կերակրում եմ դուրս եմ գալիս գոմից ժամը 9-ին, արդեն հոգնած»։

Սա կյանք չէ, Վարդուհին երազում է քաղաք գնալ, ամուսինը խոպաններում է, կինն ամեն ինչ անում է միայնակ, որ քաղաքի համար տան փողը լինի

«Այ իմ աղջկան որ ասում եմ գնանք քաղաք ապրենք, ասում է՝ մամ, բա կաթը, ինքը ամեն իրիկուն կաթ ա խմում, ազիզ, ասում եմ՝ տատիկից կվերցնենք, կառնենք, չէ,-ասում է,-մեր կովի կաթը, մեր հավի ձուն»,-պատմում է Վարդուհին։

Նա, գրեթե, պատրաստ է գյուղի ցրտաշունչ ձմռանը, պահածոների կեսը կա, ինքն էլ սակայն չգիտի, թե ինչպես է լուծվելու ջրի հարցը։ Նախկին գյուղապետը վստահեցնում է, որ դա բարդ է լինելու, գուցե գյուղից հեռու միակ խմելու ջրի աղբյուրն էլ փակվի:

«Էսօր լուծում չունենք մենք, որովհետեւ Վեոլան պապուասություն ա անում։ Այսինքն, ժամով էդ մագիստրալը, որից նաեւ մենք կարանք սնվենք, որտեղից էդ էրեխեքը ջուր են բերում, դրան լրացուցիչ ծախսեր են պետք, մի 15 միլիոն դրամի, որ ըտեղ պոմպակայան սարքվի, քանի որ դա չի կարող մեր գյուղին մատակարարի ունեցած իրա քանակով։ Վիոլան էլ չի ուզում հզոր նասոսներ դնի, որովհետեւ ծախսատար ա։ Ընդամենը 200 բնակչի համար Վեոլան նման ծախսեր չի անի։ Էսօր որ պոմպակայանը կառուցվի, պիտի էլեկտրաէներգիայի ծախսի համար փող տանք»,-ելքի բացակայության իր տարբերակն է ներկայացնում նախկին գյուղապետը։

Ըստ նրա` ինքը շատ հանգիստ խմում է այդ ջուրը, որը գյուղացիների կարծիքով ոռոգման ջուր է եւ որի մեջ հանգիստ լողում են գորտերը։ Գյուղացիներն այդքան շատ չեն, որ բողոքի գործողությունների դիմեն, հույս ունեն, որ նոր իշխանությունն իրենց գյուղի տեղը վերջապես կիմանա, ի տարբերություն այսօրվա գյուղապետի, որի անուն ազգանունն էլ շատերը չգիտեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան