Քոչարյանը 3 հեկտար տարածք է գնել, ըստ որդու՝ «փոքր կտոր է», դատախազությունն ասում է՝ «ապօրինի է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատունը պետությունից նվեր է, որը նա ստացել է 2008 թվականին՝ որպես պաշտոնաթող նախագաh։ Նախկինում սա եղել է ՊՆ ընդունելությունների տունը։ Քոչարյանին պատկանող տունը և մյուս շինությունները միասին զբաղեցնում են 3,600 քմ տարածք, իսկ հողատարածքը 3 հեկտարից ավելի է։ Այս տեղեկությունը Factor TV-ին փոխանցում են Գլխավոր դատախազությունից։

Առանձնատնից բացի՝ տարածքում ևս 6 շինություն կա, ինչպես նաև լողավազան և թենիսի կորտ։ Գլխավոր դատախազության գնահատմամբ՝ Քոչարյանները շենք-շինությունների հողատարածքները և հարակից տարածքներն ապօրինի ծագում ունեցող գումարներով են ձեռք բերել։

Factor TV-ն օրերս Ազգային ժողովում Ռոբերտ Քոչարյանի պատգամավոր որդուց հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս են կարողացել պետությունից նվեր ստացած առանձնատան հարակից տարածքները ձեռք բերել։ Պարզվեց՝ Լևոն Քոչարյանի համար երեք հեկտարից ավելի տարածքը մի փոքր կտոր է ընդամենը։

Քոչարյանների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազ Գևորգ Քոչարյանը Factor TV-ին փոխանցեց՝ առանձնատունն օրինական է համարվում, վիճահարույց են հետագայում կառուցված շենք-շինություններն ու երեք հեկտարից ավելի հողատարածքների ձեռքբերումը։

Քոչարյանները, ըստ դատախազի, երեք հեկտար տարածքը ձեռք են բերել մի քանի փուլով, որի համար ընդհանուր վճարվել է 154 մլն դրամ։ Հողատարածքների մեծ մասը գնել են 2008-ին․ 2,5 հեկտարի համար վճարվել է 110 մլն դրամ, 2 ամիս անց գնել են ևս 2,400 քառակուսի մետր՝ 10 մլն դրամով, 2009 թվականին էլ 31 մլն դրամով երկու ֆիզիկական անձանցից են տարածքներ գնել։ Քոչարյանը նաև փեսայից՝ Վիգեն Չատինյանից է տարածք ձեռք բերել։

Դատախազությունն ընդհանուր առմամբ  32 միլիարդ դրամ ու 20 անշարժ գույք է պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և ընտանիքի անդամներից։ Անշարժ գույքերի մեծ մասը գտնվում է Երևանի կենտրոնի էլիտար շենքերում, այդ թվում՝ Տերյան, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարաններ, ավտոկայանատեղիներ, ինչպես նաև հասարակական նշանակության տարածքներ: Բռնագանձման ենթակա են նաև Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը, 2 տրանսպորտային միջոց, հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում մասնակցություն։

Լևոն Քոչարյանն ավելի վաղ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ այս գործընթացը որակել էր քաղաքական հետապնդում։

Քոչարյանները բացառում են որևէ փուլում պետության հետ հաշտության գնալու և ինչ-որ գույք վերադարձնելու սցենարը։ Այդուհանդերձ, հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ կաշառք վերցնելու գործով քրեական հետապնդումը դադարեցվեց վաղեմության ժամկետի հիմքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան