Փաստաբանական խումբը պնդում է, որ Կարեն Վանեցյանն ազատության մեջ է

Լուրեր

17.06.2026 | 01:30
ԱԱ-2026․ Ֆրանսիան մեկնարկեց հաղթանակով, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 23:16
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
16.06.2026 | 23:04
Խանութի դուռը կոտրել էր և 700 հազար դրամ գողացել․ կասկածվող 21-ամյա երիտասարդը խոստովանել է արարքը. ՆԳՆ
16.06.2026 | 22:49
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են տրամադրում Հայաստանի քաղաքացիներին
16.06.2026 | 22:33
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
16.06.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.06.2026 | 22:04
«Վրացական երազանք»-ի երիտասարդական թևի անդամները Շուշիում մասնակցել են Ադրբեջանի իշխող ուժի համաժողովին
16.06.2026 | 21:53
Ակունք բնակավայրի եկեղեցու մոտ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
16.06.2026 | 21:36
Ադրբեջանական ընկերությունը ներառվել է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի ընդունած պատժամիջոցների նոր փաթեթում
16.06.2026 | 21:24
Բաքվի վերաքննիչ դատարանում Լևոն Մնացականյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
16.06.2026 | 21:15
Ընտրական տուրիզմ չի լինելու․ ՔՊ-ն քվեարկելու իրավունքի սահմանափակում է առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 21:00
ՍԴ-ին կառաջարկենք՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ՀՀ-ում վերաքվեարկություն անցկացնել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 20:48
Մանդատներ վերցնելու հարցը՝ օդում․ ինչ կորոշի ԱԺ չեկող ընդդիմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 20:40
Հայաստանի ռազմարդյունաբերության համար նոր փուլ․ ֆրանսիական «Թալեսը» համագործակցում է հայկական «ԲուՏեխի» հետ
16.06.2026 | 20:34
Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում
Բոլորը

Գործարար Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Վանեցյանի փաստաբանական խումբը։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային խոշոր գործարար մեր վստահորդ Կարեն Վանեցյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը վարույթն իրականացնողի (քննչական կոմիտե) եւ գլխավոր դատախազության կողմից հանրայնացվելու արդյունքում ստացել է մեծ հնչեղություն, իսկ այսօր ԶԼՄ-ների կողմից տարածվել է տեղեկատվություն Կարեն Վանեցյանի ՌԴ-ում ձերբակալման վերաբերյալ՝ անհրաժեշտ ենք համարում հայտնել հետեւյալը․

1) Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ եւ տարածվող լուրերն այն մասին, որ վերջինս անազատության մեջ է՝ չեն համապատասխանում իրականությանը:

2) Կարեն Ռոբերտի Վանեցյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս չի եղել Հայաստանի Հանրապետությունում, նախքան այդ երկարատեւ տեւողությամբ ՀՀ-ում առհասարակ չի գտնվել հետեւաբար վերջինս մշտապես չի բնակվում ՀՀ-ում, զբաղվում է խոշոր ձեռնարկատիրական գործունեությամբ մի շարք երկրներում, այդ թվում ՌԴ-ում:

3) Կարեն Վանեցյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրանքը վերաբերում է փողերի լվացմանը, սակայն դա ընդամենը դատախազության եւ քննչական մարմնի ունեցած վարկածն է: Իսկ վարկածը որպեսզի իրապես դառնա մեղադրանք՝ պետք է լինեն դրա մասին վկայող, կամ ավելի հստակ՝ փաստող տվյալներ: Սույն դեպքում Կարեն Վանեցյանին վերագրվում են գործողություններ, որոնց հետ կամ ինքն առհասարակ առնչություն չունի ոչ տեսականորեն եւ ոչ էլ գործնական իմաստով, կամ ընդհանուր բնույթի գործողություններ են, որոնց առնչությունը քրեական օրենսգրքին կրկին բացակայում է։

4) Կարեն Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ակնհայտ անհիմն, ընթացակարգային եւ նյութական բազմաթիվ խախտումներով «որոշումը» բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, հետեւաբար օրինական ուժի մեջ չի մտել:

Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբ՝

Արամ Վարդեւանյան,

Արսեն Բաբայան,

Սոս Հակոբյան»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՆԳՆ-ում ՌԲԿ-ի աղբյուրը հայտնել էր, որ Կարեն Վանեցյանը Մոսկվայում բերման է ենթարկվել։ Հայաստանում նա հետախուզվում է փողերի լվացման համար։

Դեռևս 2018 թվականին Հայաստանի դատախազությունը նրա դեմ գործ է հարուցել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով փողերի լվացման համար։ 2023 թվականի նոյեմբերին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հետաքննությունը պարզել է, որ Վանեցյանը 15,5 մլն դոլարով գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 տոկոս բաժնետոմսերը, սակայն դրանք իրականում պատկանում են Վատիկանում ՀՀ նախկին դեսպանին։ Անօրինական գործարքների միջոցով նա վաստակել է 35 մլն դոլար։ Նշենք, որ Կարեն Վանեցյանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրն է։