Մանդատներ վերցնելու հարցը՝ օդում․ ինչ կորոշի ԱԺ չեկող ընդդիմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 2 օր անց անցողիկ շեմը հաղթահարած ուժերը դեռ չեն հստակեցնում՝ մանդատները վերցնելո՞ւ են, թե՞ ոչ։ Առայժմ հստակ է մեկ բան․ ընդդիմադիր ուժերը ԿԸՀ-ի վերջնական որոշումը պատրաստվում են բողոքարկել Սահմանադրական դատարանում։

«Սպասենք ՍԴ-ի որոշմանը, ՍԴ-ի որոշումից հետո կարող են տարբեր սցենարներ լինել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Բարձր դատարան են պատրաստվում դիմել Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը», Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը, Արման Թաթոյանի «Միասնության թևերը» և մի քանի տասնյակ քվեի պատճառով ԱԺ չանցած Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն։

Հիշեցնենք, որ բացի իշխող ՔՊ-ից՝ անցողիկ շեմը հաղթահարել են Կարապետյանի և Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժերը։ ԱԺ փոխնախագահ, իշխանական ուժի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիրներին առաջարկում է ընդհանրապես ԱԺ չգալ։

«Ընդդիմությանը խորհուրդ ենք տալիս ինքնալուծարվել, այդ թվում՝ խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնալուծարվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։

Թե նոր ձևավորվող խորհրդարանի ընդդիմադիրներն ինչ որոշում կկայացնեն, առաջիկայում պարզ կդառնա։ Առայժմ ԱԺ նիստերը բոյկոտում են գործող խորհրդարանի ընդդիմադիրները։ Նրանք չէին մասնակցում թե՛ ընտրությունների հենց հաջորդ օրը սկսված բյուջեի կատարողականի քննարկումներին, թե՛ այսօրվանից մեկնարկած քառօրյա նիստերին։

Այսօր խորհրդարանում միայն «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանին հանդիպեցինք։ Նա Factor TV-ին փոխանցեց, որ խմբակցությունը նիստերին չմասնակցելու որոշում է կայացրել։

2021 թվականի արտահերթ ընտրություններին 269,481 քվե ստացած ուժը պարտավորություն չունի՞ ԱԺ ներկայանալու և իր ընտրողների ձայնը լսելի դարձնելու։ Գեղամ Մանուկյանն այսօր Factor TV-ի տաղավարում հայտարարեց՝ չգալուն զուգահեռ՝ աշխատավարձ էլ չեն ստանալու։

ԱԺ մյուս ընդդիմադիր ուժը՝ «Պատիվ ունեմ»-ը, որը հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններին չէր առաջադրվել, նույնպես չի մասնակցում ԱԺ նիստերին։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Factor TV-ին փոխանցեց, որ չմասնակցելու որոշում ունեն։

Մամիջանյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները համատեղ չեն եկել նման որոշման, սակայն տեղյակ են եղել միմյանց որոշումներից։

Այսօր ՔՊ-ական պատգամավորներից զատ՝ նիստին ներկա էին նաև «Պատիվ ունեմ»-ի նախկին պատգամավոր, այժմ անկախ գործող Թագուհի Թովմասյանը, ինչպես նաև «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան