ՍԴ-ին կառաջարկենք՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ՀՀ-ում վերաքվեարկություն անցկացնել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը «ապօրինի է և, ըստ էության, ընտրությունների արդյունքների կեղծում, քանի որ դրանով արհեստականորեն փոխվել է մանդատների բաշխումը»․ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի գործողությունները ոչ միայն հակասում են օրենքի տրամաբանությանը, այլև կասկածի տակ են դնում կառույցի անկողմնակալությունը։ «Որովհետև այն ապօրինի է։ Եվ դրանով արհեստականորեն, ապօրինաբար փոխվել է մանդատների բաշխումը։ Ըստ էության, մենք գործ ունենք ընտրությունների արդյունքների ոչ ուղիղ իմաստով, բայց կեղծման հետ»,- նշեց Իոաննիսյանը։

Նա հայտնեց, որ իրենք դիտարկում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը, ինչպես նաև Սահմանադրական դատարանին առաջարկելու են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ «չի կարելի անել այն, ինչ որ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի օրը»։

Իոաննիսյանը կտրուկ քննադատեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի փաստարկը, թե վերաքվեարկությունը կարող էր հանգեցնել «տակտիկական քվեարկության», քանի որ ընտրողներն արդեն տեղյակ կլինեին ընդհանուր պատկերին։ Ըստ Իոաննիսյանի՝ այդ տրամաբանությունը հակասում է հենց օրենսդրի մտահղացմանը։

«Դա լրիվ վերաբերելի է ցանկացած իրավիճակի, երբ որ առանձին տեղամասերում վերաքվեարկության մասին ենք խոսում։ Դա նշանակում է, որ ինչ, Հայաստանի Հանրապետության օրենսդիրը ապու՞շ է, որ Ընտրական օրենսգրքում նախատեսել է առանձին տեղամասերում վերաքվեարկության ինստիտուտը։ Որովհետև առանձին տեղամասերում վերաքվեարկությունը երբ էլ լինի, ինչ իրավիճակում էլ լինի, լինելու է ընտրություններից երկու շաբաթ հետո, երբ որ արդեն իմանալու են, թե մնացած բոլորը ոնց են քվեարկել, և տակտիկական քվեարկությունը տեղի է ունենալու»,– ընդգծեց նա։

Նա հավելեց, որ վերաքվեարկության ինստիտուտը ստեղծված է հենց նման դեպքերի համար, երբ խախտումների պատճառով արդյունքները կարող են փոխվել։ «Կներե՛ք, վերաքվեարկությունը հենց այդ դեպքերի համար է, բա էլ ո՞ր դեպքի համար է»։

Բացի բովանդակային խնդիրներից, Իոաննիսյանը քննադատեց նաև ԿԸՀ-ի կազմակերպչական աշխատանքը՝ այն անվանելով «աննախադեպ վատ»։ Նա նշեց, որ նախկինում, անգամ երբ ընտրությունների որակը վատն էր, կազմակերպչական առումով դրանք լավ էին անցկացվում։

«Ո՞նց կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ տեղամասային ընտրական հանձնաժողովը կուսակցություններից մեկի քվեաթերթիկ ստացած չլինի, զանգի ընտրատարածքային, զգուշացնի, որ քվեաթերթիկ չի ստացել, ընտրատարածքայինը սկի բանի տեղ չդնի։ Եվ դա քվեարկության օրվա երեկոյան ժամը 6-ին, բացահայտվի մեր կողմից։ Ո՞նց կարող է տեղամասը ստանա 18,000 քիչ քվեաթերթիկ»,– զարմանք հայտնեց նա՝ ԿԸՀ-ի կազմակերպչական կարողությունները որակելով ծայրահեղ թույլ։

Իոաննիսյանը կարծում է, որ ԿԸՀ-ն պետք է դադարի իրեն դիտարկել զուտ կազմակերպիչ մարմնի դերում և լրջորեն վերաբերվի իր սահմանադրական մանդատին՝ ընտրությունների օրինականության վերահսկման տիրույթում։

«Կա՛մ պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լուրջ վերաբերվի Սահմանադրության մեջի գրվածին, որ ինքը ընտրությունների օրինականության վերահսկման մարմինն է, և ընտրությունների օրինականության հետ կապված հարցերը իրեն զուգահեռ չլինեն… Կա՛մ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանրապես Սահմանադրությունից պետք է հանել, դուրս շպրտել, այդ ֆունկցիան տալ, օրինակ, Ներքին գործերի նախարարությանը, պայմանական եմ ասում, իմանան՝ կազմակերպչական ֆունկցիա է, բովանդակային, լուրջ ֆունկցիա չունի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան