ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Եվրամիությունը Հայաստանի համար աջակցության ծրագիր կպատրաստի՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումների։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից և ՀՀ  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ նրանց բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ անցյալ շաբաթ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հստակ ուղերձ են հղել։

«Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, ինքնիշխանության ու Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին։ Ռուսաստանի ծանր ճնշումն ու տնտեսական հարկադրանքը չկարողացան ազդել քվեարկության վրա։ Այսօր նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք հետագայում ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան։ ԵՄ-ն արդեն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել Ռուսաստանի անարդար առևտրային սահմանափակումներին։ Մեր նոր ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում շուտով կսկսի աշխատանքը՝ կիբերհարձակումների, անօրինական ֆինանսական հոսքերի և այլ սպառնալիքների դեմ պայքարելու համար»,-հայտարարել է Կալլասը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի