Ընտրական տուրիզմ չի լինելու․ ՔՊ-ն քվեարկելու իրավունքի սահմանափակում է առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու նոր պահանջ կարող է ներդրվել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է փոփոխություններ անել ՀՀ սահմանադրական օրենքներում։ 

«Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին մասնակցելու պայման պիտի սահմանվի, որ այն քաղաքացիները, ովքեր ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում առնվազն վեց ամիս գտնվել են Հայաստանի Հանրապետությունում, ապա նրանք կկարողանան գնալ և մասնակցել ընտրություններին և որոշել մեր պետության ճակատագիրը»,- երեկ հայտարարել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

ՔՊ-ական պատգամավորն օրենքի փոփոխությունների կարևորությունը բացատրել էր հետևյալ կերպ․ «Կարևոր է նաև պետություն-քաղաքացի օրգանական կապը, քաղաքացին, ում շահերի կենտրոնը հանդիսանում է Հայաստանում, ինքը պետք է պետության ապագան ձևավորի։ Եթե քաղաքացին, որի շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունը չի, որը չի ապրում Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ, և այդ ընտրության հետևանքն ինքն իր մաշկի վրա չի զգալու, Հայաստանի մյուս քաղաքացիների տեսանկյունից ասում են՝ լավ, դա ինչքանո՞վ է արդար»։

Կոնջորյանի պնդմամբ՝ հենց ՀՀ քաղաքացիներն են իրենց առջև այդպիսի հարց դրել։  Մեր յութուբյան ալիքում տեղադրված հարցմանը՝ արդյո՞ք ընտրություններին մասնակցելու ցենզի սահմանումն արդարացի է, գերակշիռ մեծամասնությունը պատասխանել է՝ այո, արդարացի չհամարողները մի քանի անգամ պակաս են։  

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նման կարգավորման ներդրմանը հեգնանքով է արձագանքում․ «Այդպես լավ չէ, թող միանգամից Ընտրական օրենսգրքում կետ ավելացնեն, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին կարող են մասնակցել միայն ՔՊ-ին կամ Նիկոլին ընտրող քաղաքացիներն ու վերջացնենք»։

Մանուկյանի կարծիքով՝ հազարավոր քաղաքացիներ, կյանքի պայմաններից ելնելով, ստիպված են աշխատել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, ի՞նչ են անելու այդ մարդիկ։ 

«Ոտքի վրա իրենք սարքել են միֆը, որ ռուսահայերը եկել են ՔՊ-ի դեմ են քվեարկել, թեև շատ հակառակ փաստեր կան։ Քաղաքացին ունի պարտականություններ երկրի նկատմամբ, այդ թվում՝ զինված ուժերում պարտադիր ծառայության պարտականություն։ Բնականաբար, այդ պարտականություններով քաղաքացին ունի նաև իրավունքներ։ Չի կարող իրավունքների տարբերակում լինել»,- ընդգծում է Գեղամ Մանուկյանը։

Իշխանությունից վստահեցնում են՝ բարձրացվող բոլոր հարցերը քննարկվում են։

Իսկ վարչապետի աշխատակազմում աշխատած, հետո «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Լիպարիտ Դրմեյանը չի բացառում, որ իշխանությունը կարող է օրենսդրությունը փոխել այնպես, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներն անգամ Հայաստան գալով իրավունք չունենան ընտրություններին մասնակցել։

«Ես հինգ տարի բնակվել եմ Ֆրանսիայում, բայց եկել եմ, մասնակցել եմ ընտրություններին հինգ տարի բնակվելուց հետո, որովհետև ես իմ հայրենիքում իրավունք ունեմ մասնակցելու ընտրություններին՝ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի»,- ասում է Դրմեյանը։

Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը և Հասմիկ Հակոբյանը։ Եթե նախագիծն ընդունվի, համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար Հայաստանի քաղաքացիությունը կլրացվի նաև փաստացի բնակության կամ, ավելի ճիշտ, Հայաստանի տարածքում որոշակի ժամանակահատվածում գտնվելու պահանջով։ 

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև ԿԸՀ-ից, հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Նախագիծը կընդգրկվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան