Դավիթ Գալստյանի ընկերություններից մինչև ռուսական ու չինական ֆիրմաներ․ ովքեր են հայտնվել ՀՀ պետական գնումների «սև ցուցակում»

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն շուրջ 10 տարի հրապարակում է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկը։ 2013 թ-ից ի վեր այդ ցուցակում հայտնվել է մոտ 1400 ընկերություն։

Այս «սև ցուցակում» ընկերությունները հայտնվում են գնումների բողոքարկման խորհրդի որոշմամբ պատվիրատուի բողոքի հիման վրա։ Արգելքը սահմանվում է 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով։

Ֆինանսների նախարարությունը պարբերաբար թարմացնում է Գնումների համակարգի կայքում հրապարակված ցանկը։ Դրա ուսումնասիրությունից Factor.am-ը պարզեց, որ եթե մինչև 2018 թ-ի իշխանափոխությունը ցուցակում տեղ էր գտել մոտ 120 ընկերություն, ապա 2018-ի մայիսից հետո այս թիվն ավելի քան տասնապատկվել է՝ դառնալով մոտ 1280։ Ընդ որում՝ 2018 թ-ից հետո հաճախ նույն ընկերությունը մեկից ավելի անգամ է հայտնվել այս ցանկում։ Միայն 2023 թ-ի ընթացքում «սև ցուցակը» համալրել է մոտ 300 ընկերություն։

«Սև ցուցակում» բավականին ուշագրավ անուններ կան, որոնցից առանձնացրել ենք մի քանիսը․ 

«Ռոյալսիս Էնջինիրինգ» ՍՊԸ – գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում (օֆշորային գոտի), սեփականատերը «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանն է, որը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։

«Մոսսթոն Էնջինիրինգ» ՍՊԸ – գրանցված է Մարշալյան կղզիներում (օֆշորային գոտի), խորհրդի նախագահը նույն Դավիթ Գալստյանն է։

«Բիզնես Դայվերսիթի Լիմիթեդ» ՍՊԸ – գրանցված է Չինաստանում, ծառայություն է մատուցել ՀՀ պաշտպանության նախարարությանը։

«Էսարփի Շնայդեր Ընդ Փարթներ Ինժեներյոր-Քընսալթ» ՍՊԸ – գրանցված է Գերմանիայում, իրականացնում է շինարարական, տեխնիկական հսկողություն։

«Գլավդորստրոյ» ԲԸ – գրանցված է Մոսկվայում, զբաղվում է ճանապարհաշինարարությամբ։ Այս ցուցակում հայտնվել է Ծաղկաձորի ճանապարհների կառուցման հարցում թերացումների համար։

«Սև ցուցակում» են նաև Հայկական ատոմային էլեկտրակայանին ծառայություններ մատուցած ռուսական «ՌուսատոմԷքսպերտիզա» ՍՊԸ-ն, «ԲելԷներգոՄաշ» ԲԸ-ն, «Բիօտէկ» ՍՊԸ-ն, «Էլար Գոլդ» ՍՊԸ-ն, և այլն։

Գայանե Խաչատրյան