Մի գրպանից՝ մյուսը․ Երևանի քաղաքապետարանի «սրտի» ընկերությունը փոխվել է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանն ուշագրավ փոփոխություն է արել․ քաղաքապետի որոշմամբ այս տարվա մայիսին ստեղծվել է «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ), որն, ըստ էության, կատարելու է նույն գործառույթները, որոնք մինչ այդ իրականացնում էր «Ձևավորում» ՓԲ ընկերությունը։ Քաղաքապետի որոշումը հիմնավորվել է նրանով, որ «Ձևավորում» ՓԲԸ-ն գործել է «ոչ արդյունավետ» և անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ՀՈԱԿ։ Դրանից հետո նախատեսվում է լուծարել «Ձևավորում» ՓԲԸ կազմակերպությունը:

«Ձևավորում» ընկերությունը, ըստ պետական ռեգիստրի, ստեղծվել է 1995 թ-ին։ Ինչպես և նորաստեղծ ՀՈԱԿ-ը, այն նույնպես համայնքային կառույց է եղել և կոչվել է Երևանի քաղաքապետարանի «Ձևավորում» պետական ձեռնարկություն։ Փակ բաժնետիրական ընկերություն դարձել է 1998 թ-ին։ 2015 թ-ից այն ղեկավարել է Սարգիս Մեսրոպյանը , որը մինչ այդ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորոդի Արտակ Ալեքսանյանի աշխատակազմի անդամ էր։

Այս տարիների ընթացքում ընկերության գրանցված աշխատակիցների թիվը տատանվել է 4-12-ի սահմաններում, բայց քաղաքապետարանից միլիոնների պատվերներ են ստացել։ Ընդ որում՝ եթե սկզբնական շրջանում գնումների ժամանակ քաղաքապետարանն առերևույթ պահպանում էր մրցութային ընթացակարգը, ապա 2019-ի փոփոխություններից հետո մշակութային միջոցառումների կազմակերպումների դեպքում գնումն իրականացվում էր մեկ անձից։ 2017 թ-ից հետո, Էլեկտրոնային գնումների Armeps համակարգի համաձայն, «Ձևավորումը» քաղաքապետարանից ստացել է 310․5 մլն դրամի պատվերներ՝ հանրային միջոցառումների, տոնակատարությունների կազմակերպում, քաղաքում դրոշների տեղադրում, տոնածառների մոնտաժում ու ապամոնտաժում, քաղաքային գույքի ձեռքբերում և այլն։

Այժմ այդ պատվերները, փաստորեն, իրականացնելու է «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ը։ Դրա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Արտյոմ Սաֆարյանն է, որը մինչ այս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեվավորման և գովազդի վարչության առաջատար մասնագետ էր: Կազմակերպության կառավարումն իրականացնում է Երևանի քաղաքապետը։

ՀՈԱԿ-ի ձևավորումից հետո՝ օգոստոս և նոյեմբեր ամիսներին, կազմակերպությունն արդեն 2 պայմանագիր է կնքել քաղաքապետարանի հետ, երկուսն էլ մեկ անձից գնման ընթացակագով։ Ըստ այդմ՝ 17 մլն դրամով այն ապամոնտաժել է քաղաքում եղած անօրինական գովազդային վահանակները, իսկ 22 մլն դրամով Հանրապետության հրապարակում և վարչական շրջաններում մոնատաժելու, ապա ապամոնտաժելու է քաղաքապետարանի տրամադրած տոնածառները։

Ի դեպ, նախկինում էլ տոնածառների մոնատաժման ու ապամոնտաժման համար համայնքային բյուջեից վճարվել է գրեթե նույնքան՝ 22 մլն դրամ։ Այսինքն՝ ՀՈԱԿ-ի ի հայտ գալով, երևանցիների համար ծախսը նույնն է մնացել։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը լուծարում մի կազմակերպություն և ստեղծում դրա գրեթե հայելային կրկնօրինակը։ Հաշվի առնելով երկու կազմակերպությունների ղեկավար կազմերի փոփոխությունը՝ կարելի է ենթադրել, որ նպատակներից է ազատվել «նախկինների» աշխատակիցներից և ունենալ քաղաքապետին լիովին ենթակա կառույց։

Գայանե Խաչատրյան