ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև քաղաքացիների մուտքի արտոնագրին վերաբերող փոխըմբռնման հուշագրում փոփոխությունները համապատասխանում են Սահմանադրությանը․ ՍԴ

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում, համաձայն որի՝  2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ին՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, հետազոտելով սույն գործով
Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս
փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը Պ Ա Ր Զ Ե Ց .

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ
Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից
ազատելու մասին» Փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Փոխըմբռնման հուշագիր)
գործում է 2010 թվականի հունվարի 14-ից:

2. 2023 թվականի սեպտեմբերի 7-ին Աբու Դաբիում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև (այսուհետ՝ Կողմեր) ստորագրվել է Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն)՝
երկու երկրների միջև զբոսաշրջիկների հոսքերի ավելացման, գործարար և
առևտրական կապերի ամրապնդման, կրթամշակութային, հումանիտար, առողջապահական և այլ ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև
երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով:

3. Արձանագրությամբ Փոխըմբռնման հուշագրի անվանումը շարադրվում է
հետևյալ խմբագրությամբ.
«Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և
Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների
մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին»:

4. Արձանագրության համաձայն՝ մուտքի արտոնագիր ստանալու պահանջից
ազատված անձնագրեր են համարվելու երկու երկրների վավերական՝ դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերը: Կողմերը կթույլատրեն դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական՝ 6 ամսից ոչ
պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող իրենց քաղաքացիներին մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել իրենց համապատասխան երկրների տարածքներով՝ առանց մուտքի արտոնագրի և վճարի: Բացի
դրանից, նշված անձնագրերն ունեցող Կողմերի քաղաքացիներին թույլատրվելու է
գտնվել մյուս կողմի երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով:

5. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության
հիման վրա ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
5.1. մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր համարել Արաբական Միացյալ Էմիրությունների վավերական՝ դիվանագիտական,
հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերը,
5.2. թույլատրել դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական՝ 6
ամսից ոչ պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող Արաբական
Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել Հայաստանի Հանրապետության տարածքով՝ առանց մուտքի
արտոնագրի և վճարի,
5.3. թույլատրել դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական
անձնագրերն ունեցող Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին
գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով:

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա՝
բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների
հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.

1. 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ին՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող
անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը
վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։