Որտեղ է աշխատավարձն ավելի բարձր և որքանն է ծախսվում ուտելու վրա․ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

Բնակչության կենսամակարդակի էական ցուցիչներից մեկը միջին աշխատավարձի և նվազագույն սպառողական զամբյուղի հարաբերակցությունն է, այսինքն՝ աշխատողները միջինում ինչքան աշխատավարձ են ստանում և ինչքան պետք է ծախսեն սննդի համար։

Դիտարկել ենք Հարավային Կովկասի երկրներում միջին աշխատավարձի չափն ու նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Քանի որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Սաքստատը», առայժմ հրապարակել է միայն 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալները, բոլոր ցուցանիշները ներկայացված են այդ ժամանակահատվածի համար։

Այսպիսով՝ միջին ամսական աշխատավարձի չափով առաջատարը Վրաստանն է, Ադրբեջանը՝ հետնապահը։

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 650 դոլար, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 188 դոլար (28.9%)։

Ադրբեջանում միջին աշխատավարձը եղել է մոտ 542 դոլար, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը, ի դեպ, յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Միլլի Մեջլիսը համապատասխան օրենքով, մոտ 145 դոլար է (26.7%)։

Վրաստանում նշված ժամանակահատվածում միջին աշխատավարձը կազմել է մոտ 670 դոլար, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 94 դոլար (14.0%)։

Neutral Elegant Interior Design Project Proposal Presentation by Factor tv

3 երկրներում նվազագույն սպառողական զամբյուղի պարունակությունները տարբեր են։

Հայաստանում զամբյուղը բաղակացած է 11 հիմնական մթերքներից՝ հացամթերք, մսամթերք, կաթնամթերք, կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, շաքար, ձու, բուսական յուղ, մարգարին և ձուկ։

Վրաստանի զամբյուղը 40 մթերք է պարունակում, այդ թվում՝ քաղցրավենիք։

Ադրբեջանի զամբյուղի 12 հիմնական ապրանքային խմբերում ներառված են նաև ալկոհոլն ու ծխախոտը։

Գայանե Խաչատրյան