Բարձրագույն կրթություն ունեցողների շուրջ 15 %-ը աղքատ է

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանում 2022 թվականին աղքատների թիվը նվազել է՝ կազմելով 24,8 % նախորդ տարվա 26,5 %-ի փոխարեն։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

2022 թվականին աղքատության միջին գիծը համարվել է 52 հազար 883 դրամ։ Այսինքն՝ այն բնակիչները, որոնց եկամուտը մոտ է այս թվին, համարվել են աղքատ։

Ծայրահեղ աղքատ են համարվում այն բնակիչները, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 29 հազար 934 դրամը։ Ծայրահեղ աղքատների թիվը ևս նվազել է՝ կազմելով 1,2 %՝ 2021 թվականի 1,5 %-ի փոխարեն։

Ինֆոգրաֆիկա

Ներկայացված գծապատկերում կարող ենք տեսնել, որ թեև միջին աղքատների թիվը նվազել է, այնուամենայնիվ, աղքատության ստորին շեմն անցած բնակիչների թիվն ավելացել է՝ 2021 թվականի 10,5 %-ի փոխարեն դառնալով 11,6 %: Ընդ որում՝ աղքատ է կանանց 24,7 %-ը, տղամարդկանց՝ 25 %-ը։

Աղքատությունն՝ ըստ մարզերի

Աղքատ բնակչության մեծ մասը՝ 22,5 %-ը ապրում է Երևանում, 15,6 %-ն Արմավիրի մարզում, իսկ 13,8 %-ը՝ Շիրակի մարզում։ Աղքատ բնակչության ամենափոքր մասը՝ 0,9 %-ը Սյունիքի մարզում է։

Գծապատկերում ներկայացրել ենք, թե Հայաստանի յուրաքանչյուր մարզում ապրող բնակչության քանի տոկոսն է աղքատ։ Աղքատության մակարդակով առաջինը Շիրակի մարզն է, ամենաբարվոք վիճակը դարձյալ Սյունիքի մարզում է։

Աղքատությունն՝ ըստ կրթության

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ բարձրագույն կրթություն ունեցողների շուրջ 15 %-ը աղքատ է։ Այնուամենայնիվ, աղքատների մեծ մասը տարրական և ցածր կրթություն ունեցող անձինք են։

Բնակարանային պայմանները՝ աղքատ բնակչության շրջանում

Բնակարանային պայմանները համեմատաբար ավելի վատ են աղքատ և հատկապես ծայրահեղ աղքատ ընտանիքներում: Եթե բնակարանի մակերեսի սակավությունից դժգոհել է հարցմանը մասնակից ոչ աղքատ տնային տնտեսությունների 16.2%-ը, ապա աղքատների շրջանում բնակմակերեսի չափից դժգոհել է 25.9%-ը, ծայրահեղ աղքատների 57.3%-ը: Նույն կերպ ծայրահեղ աղքատների համար խնդիր է հանդիսացել ջեռուցման պակասը, քանդված պատեր և հատակ ունենալը, քանդված փեղկեր և դռներ ունենալը, ինչպես նաև՝ խոնավությունը, վերելակի խափանումը, կաթող տանիքը, վատ լուսավորվածությունը:

Անժելա Պողոսյան