Ովքեր են արտոնյալները․ Երևանի կենտրոնում կայանման 13 անգամ թանկացումը ոչ բոլոր վարորդների համար է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը։ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը կաճի 13 անգամ՝ տարեկան 12,000 դրամի փոխարեն՝ 160,000 դրամ։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։

«Չենք ուզում ավել փող հավաքել, ուզում ենք կենտրոնը բեռնաթափել, այսինքն՝ դրանք պիտի զսպեն քաղաքացիներին, որ նրանք կա՛մ չգան կենտրոն, կա՛մ երկար չկայանեն»,- ասում է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նախագծով առաջարկվում է սահմանել Ա և Բ գոտիներ։ Ա գոտին ներառում է մայրաքաղաքի կենտրոնը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Այդ հատվածներում մեքենա կայանելը յուրաքանչյուր 1 ժամվա համար կարժենա 300, 1 օրվա համար՝ 2,000, մեկ շաբաթվա համար՝ 5,000, մեկ ամսվա համար՝ 18,000 և մեկ տարվա համար՝ 160,000 դրամ։

Բ գոտին ներառում է կենտրոնից դուրս հատվածը՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 200, 1 օրվա համար 1,000, 1 շաբաթվա համար՝ 2,000, մեկ ամսվա համար՝ 4,000 և մեկ տարվա համար՝ 24,000 դրամ։

Առաջարկվող փոփոխությունները չեն վերաբերում բակային տարածքներին, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքներին։

Կպահպանվի նաև էլեկտրական մեքենաներին տրված արտոնությունը, նախատեսվող փոփոխություններից հետո էլ էլեկտրամոբիլների վարորդներն ազատված կլինեն կարմիր գծերում կայանման վճարներից։

Քաղաքապետարանից ասում են՝ նախագիծը տրանսպորտային բարեփոխումների համատեքստում իրականացվող շարունակական քայլերից մեկն է, իսկ հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար  առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է:

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանի կարծիքով՝ սա փոքր, բայց անհրաժեշտ, նաև ուշացած քայլ է։ Վարորդները կխուսափեն մտնել փոքր կենտրոն և երթևեկությունը փոքրիշատե կկարգավորվի, բացի այդ, ասում է՝ կան ավտոկայանատեղիներ, որոնք չեն օգտագործվում, քանի որ վարորդները նախընտրում են մեքենան կայանելու ավելի էժան ու իրենց մոտ տարբերակը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնում է՝ կկառուցվեն նաև ավտոկայանատեղիներ, կենտրոնում բնակվող քաղաքացիների համար էլ լուծում կգտնեն, այդ հարցն օրակարգում է։ Ժամը 00։00-ից մինչև 09։00-ն կայանումը կշարունակի լինել անվճար:

Արտակ Գաբոյանը, մինչդեռ, ասում է՝ փոքր կենտրոնում նոր ավտոկայանատեղիների կարիք  չկա, եղածը բավարար է, դրանք պիտի կառուցվեն կենտրոնից դուրս։ Նրա խոսքով՝ հաջորդիվ այլ լուծումներ պիտի առաջարկվեն․ օրինակ՝ կայանումը փոքր կենտրոնում լինի ժամային սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք ժամ։

Հանրային քննարկման դրված նախագծի շուրջ քաղաքապետարանում բաց լսումներ կանցկացվեն դեկտեմբերի 1-ին, իսկ վերջնական որոշումն ավագանունն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան