Փախուստ դեպի ՀՀ․ հարցականներ Ինգուշեթիայից 21-ամյա Ֆաթիմայի պատմության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.01.2026 | 23:33
Կառավարությունը փոփոխություն է առաջարկում ավագանու անդամների հրաժարականի կարգում
14.01.2026 | 23:29
40 մլն դրամանոց էլեկտրամոբիլներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեին
14.01.2026 | 23:22
Հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում
14.01.2026 | 23:10
Բաքուն հիմա էլ Հնդկաստանի կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, բռնաճնշումների մասին միջազգային համաժողով է անցկացնելու
14.01.2026 | 22:56
Եթե այստեղ հասել ենք, կարող ենք մեծ հաջողություններ ունենալ․ ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականին
14.01.2026 | 22:39
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
14.01.2026 | 22:29
Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին
14.01.2026 | 22:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2026 | 22:01
Թրամփը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ Գրենլանդիան «ԱՄՆ-ի ձեռքում չլինի»
14.01.2026 | 21:50
Մարգահովիտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
14.01.2026 | 21:39
ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ քննարկման կենտրոնում. ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ պատվիրակությանը
14.01.2026 | 21:27
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական կուսակցության ղեկավարը Պոլսի Հայոց պատրիարքարան է այցելել
14.01.2026 | 21:13
Փաշինյանը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին
14.01.2026 | 21:00
ՀՀ-ը միջանցք չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ԱՄՆ-ին․ ապաշրջափակում կլինի մեր ինքնիշխանության պահպանմամբ․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 20:45
Նոր երկաթգիծ ԱՄՆ-ից, հին կառավարիչ ՌԴ-ից․ ինչ է սպասվում Հայաստանի երկաթուղուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինգուշեթիայից Հայաստան փախած և ապաստան գտած 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովայի շուրջ աղմուկը երեկվանից չի հանդարտվում։ «Մարեմ» իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգել էր, որ Զուրաբովան տունն ու հայրենիքը թողել է, քանի որ վեց տարի շարունակ պարբերաբար ծեծի է ենթարկվել ընտանիքի անդամների կողմից, իր խոսքով՝ իբր «անհարիր» պահվածքի, բավականաչափ հավատացյալ չլինելու, ընտանիքի անդամների հետ անհամաձայնության կամ նրանց չենթարկվելու համար։ Ըստ Ֆաթիմայի՝ իրեն նաև փորձել են իր կամքին հակառակ ամուսնացնել։ Աղջիկն Ինգուշեթիան լքել է նոյեմբերի 8-ին և ապաստանել Հայաստանում՝ հարազատներին խնդրելով չփնտրել իրեն։

«Անունս Ֆաթիմա Զուրաբովա Ահմատովնա է, ծնվել եմ 2002-ի մարտին։ Երեկ՝ նոյեմբերի 8-ին, հեռացել եմ տնից, քանի որ հոգնել էի տանել իմ ընտանիքի նվաստացումները, վիրավորանքներն ու ծեծը։ Ես չեմ ցանկանում ապրել այնպիսի տանը, որտեղ ինձ չեն սիրում, չեն գնահատում և չեն հարգում։ Ես ուզում եմ ապրել ազատ, լիարժեք մարդու կյանքով։ Ինձ հետ տանից որևէ թանկարժեք բան չեմ վերցրել։ Խնդրո՛ւմ եմ, ինձ մի փնտրեք և հետախուզում մի հայտարարեք, ինձ հետ ամեն բան լավ է»․ 30 վայրկյանանոց տեսաուղերձում աղջիկը շատ մանրամասներ չի պատմում, փոխարենն այդ մասին բարձրաձայնում է «Մարեմ» իրավապաշտպան կազմակերպությունը։

«Երեք տարի առաջ, երբ եղբայրը գոտիով դաժան ծեծի է ենթարկել աղջկան, Ֆաթիմային մեկ տարով զրկել են հեռախոսից։ Հետո ամեն ծեծից հետո նրա հեռախոսը խլում էին, որպեսզի չկարողանա արձանագրել կապտուկները։ Վերջերս Ֆաթիմայի մայրը նրան ասաց, որ պետք է ամուսնանա: Ընդդիմանալու փորձերը ոչ մի արդյունք չտվեցին։ Հասկանալով, որ օրեցօր իրեն, ինչպես շատ այլ կովկասցի աղջիկների, փակելու են տանը և զրկեն ինչ-որ մեկի հետ շփվելու, աշխատելու կամ սովորելու հնարավորությունից, Ֆաթիման որոշեց փախչել»,- նշում է կազմակերպությունը։

Ըստ երևույթին՝ հարազատների հաղորդման հիման վրա նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը տեսանյութ-հաղորդագրություն տարածեց՝ որպես անհետ կորած որոնվում է Ֆաթիմա Զուրաբովան։ Երկու օր անց իրավապահ կառույցը սոցցանցերից ջնջեց տեսանյութը՝ նշելով, որ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 14-ի ժամը 20։45-ին Ֆաթիմա Զուրաբովան Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:

«Մարեմ»-ը կրկին ահազանգեց․ «Աղջկան բերման են ենթարկել Երևանի Ոստիկանություն, խլել են հեռախոսը և փակել հորեղբոր ու հորեղբոր ընկերոջ հետ նույն սենյակում։ Տղամարդիկ սպառնացել են աղջկան բանտարկել փախուստի համար և ասել, որ «կաշխատեն բոլոր այն մարդկանց հետ, ովքեր օգնել են նրան»։ Ֆաթիման նույնպես վստահ է, որ տուն վերադառնալու դեպքում իրեն կսպանեն»։

Այստեղ արդեն սկսվում է հակասությունների շղթան․ մինչ ռուս իրավապաշտպանները հայտարարում են, թե Հայաստանում Ֆաթիման պատշաճ տեղեկություններ չի ստացել իրավունքների իրացման մասով, ավելին՝ ճնշումների է ենթարկվել Ոստիկանությունում, իրավապաշտպան, «Կանանց աջակցման կենտրոն»-ի մամուլի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը հակադարձում է՝ դեռ շաբաթներ առաջ են իրենք ուղղորդել աղջկան։ Նրա խոսքով՝ իրենց զրույցից մի քանի ժամ անց Ֆաթիման գրել է, որ գտնվում է Միգրացիոն ծառայությունում, իրեն առաջարկվել է ապաստարան և այս պահին ապահով է։ Օրեր անց, սակայն, իրավիճակը փոխվել է։

«Մարեմ»-ի ահազանգում հատկապես ուշագրավ էր այն տեղեկությունը, թե քննչական բաժնում աղջկան ու հորեղբորը, փաստացի՝ բռնարարին ու զոհին, նույն սենյակում առանձին են թողել։ Հովհաննիսյանը նաև այլ տեղեկություններ էր ստացել։

Քննչական կոմիտեն, սակայն, հերքում է այս խոսակցությունները՝ աղջիկը քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել։ Տեղեկություն էր տարածվում նաև, թե Ֆաթիման, իբր, ձերբակալվել է, սակայն քննչական մարմինը սա ևս հերքում է։

«Ֆաթիմա Զուրաբովան հայտնել է, որ տեղյակ է այն մասին, որ իր հորեղբայրները գտնվում են ՀՀ-ում, վերջիններս հանդիպել են իրեն: Նշել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով։ Աղջիկը հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետությունում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին: Նշել է, որ համացանցով փնտրել և գտել է Հայաստանում գործող մի կազմակերպություն, որը զբաղվում է ընտանիքում բռնությունների ենթարկվածներով: Կապ է հաստատել այդ կազմակերպության աշխատակցի հետ, ով, իմանալով իր պատմությունը, դեպի ՀՀ գնել է տոմս, որից հետո սույն թվականի նոյեմբերի 8-ին ժամանել է Հայաստան և բնակություն հաստատել Աշտարակ քաղաքում՝ կազմակերպության կողմից վարձակալած վայրում»,- նշում է ՔԿ-ն:

Ուշագրավ է, որ այստեղ չի նշվում, թե հայաստանյան ո՞ր կազմակերպությունն է տոմսի և բնակարանի հարցը լուծել, այնինչ, ինչպես իր խոսքում նշել էր Զարուհի Հովհաննիսյանը, իրենք պարզապես ուղղորդել են աղջկան։ Չի բացառվում նաև, որ նա դիմել է հայաստանյան այլ կազմակերպությունների ևս։ Դա մեզ չհաջողվեց ճշտել։

21-ամյա Ֆաթիման այս պահին արգելանքի տակ չէ, սակայն հաշվի առնելով նրա խոցելի վիճակը և նրա գտնվելու վայրի մասին գաղտնիությունը՝ անձամբ իրենից տեղեկությունները ճշտելը նպատակահարմար չհամարեցինք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան