Պատերազմը տեղափոխվում է «դիրքային» և «ձգձգվող» նոր փուլ․ Ուկրաինայի ԶՈՒ ղեկավար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը տեղափոխվում է դիրքային պատերազմի նոր փուլ՝ ստատիկ և երկարատև մարտերով՝ ի տարբերություն մանևրային պատերազմի, որը ենթադրում է շարժում և արագություն։ Այս մասին բրիտանական The Economist-ի համար հոդվածում գրել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Դա ձեռնտու կլինի Ռուսաստանին և նրան թույլ կտա վերականգնել իր ռազմական հզորությունը՝ ի վերջո սպառնալով Ուկրաինայի զինված ուժերին և հենց պետությանը»,- գրել է նա։

Զալուժնիի կարծիքով՝ ագրեսորի կողմից պարտադրված իրավիճակից դուրս գալու համար Ուկրաինան պետք է լուծի հինգ հիմնական խնդիր՝ հասնել օդային գերակայության, ուժեղացնել ռադիոտեղորոշիչ պատերազմի հնարավորությունները, ավելացնել հրետանային հարվածների քանակը, ականազերծման նոր տեխնոլոգիաներ ներդնել և ընդլայնել Ուկրաինայի քաղաքացիների կատեգորիաները, որոնք կարող են կանչվել մոբիլիզացման և ուսուցման։ Ըստ նրա՝ ժամկետային զինծառայողների անբավարար քանակի պատճառով առայժմ հնարավոր չէ արձակուրդ տրամադրել ռազմաճակատում գտնվող զինվորներին։

Ուկրաինացի գեներալը, միաժամանակ, նշել է, որ Ռուսաստանին չի կարելի թերագնահատել։

«Այն մեծ կորուստներ է կրել և սպառել է մեծ քանակությամբ զինամթերք: Բայց դեռ երկար ժամանակ գերազանցություն կունենա զենքի, տեխնիկայի, հրթիռների և զինամթերքի առումով: Նրա պաշտպանական արդյունաբերությունը մեծացնում է արտադրության ծավալները՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին»,- նշվում է հոդվածում:

Ըստ Զալուժնիի՝ ՆԱՏՕ-ի Ուկրաինայի գործընկերները նույնպես կտրուկ մեծացնում են իրենց արտադրական հզորությունները, սակայն նկատելի արդյունքներ տեսնելու համար կպահանջվի առնվազն մեկ տարի, իսկ որոշ դեպքերում՝ ինքնաթիռների և կառավարման համակարգերի պարագայում, երկու անգամ ավելի երկար:

Դիրքային պատերազմի թակարդից խուսափելու համար Ուկրաինան պետք է կենտրոնանա ժամանակակից կառավարման վրա՝ մարտադաշտի ավելի լավ պատկերացման և որոշումների ավելի արագ կայացման համար՝ միաժամանակ խաթարելով ռուսական նյութատեխնիկական ապահովումը հեռահար հրթիռներով, նշել է Զալուժնին՝ հավելելով, որ ինովացիոն մոտեցումները կարող են դիրքային պատերազմը վերածել մանևրային պատերազմի։

Էմմա Չոբանյան