ԵՄ-ն կխստացնի Telegram-ի վերահսկողությունը ծայրահեղական բովանդակության և բռնության քարոզչության դեմ պայքարելու համար

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Հանրահայտ Telegram մեսենջերը շուտով կկանգնի եվրոպական բովանդակության նոր կանոնակարգերի խնդրի առաջ: Ընկերությունը պետք է օրինական ներկայացուցիչ նշանակի Եվրամիությունում (ԵՄ) մինչև 2024 թվականի փետրվարի 17-ը։ Այս պահանջը բխում է «Թվային ծառայությունների մասին» օրենքից (DSA), որն ուժի մեջ է մտել օգոստոսին և ուղղված է ծայրահեղական բովանդակության և սոցիալական ցանցերում բռնության խթանման դեմ, գրում է 3Dnews-ը։

Եվրոպական հանձնաժողովն ընդլայնել է իր լիազորությունները թվային հարթակների վերահսկողության և դրանց հետ փոխգործակցության հարցերում։ Telegram-ն այժմ այն հարթակների թվում է, որից պահանջվում է խստորեն վերահսկել իր օգտատերերի հրապարակած բովանդակությունը:

Եվրոպական հանձնաժողովը պահանջում է ընկերությունից մինչև 2024 թվականի փետրվարի 17-ը նշանակել օրինական ներկայացուցիչ ԵՄ-ում, ինչպես նախատեսված է DSA-ում, Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Յոհաննես Բարկեն։

Այս օրենքը պահանջում է, որպեսզի սոցիալական ցանցերը լիակատար պատասխանատվություն կրեն օգտատերերի ստեղծած, տարածած բովանդակության համար, ներառյալ՝ անօրինական տեղեկատվության հեռացումը, ինչպիսիք են ծայրահեղական բովանդակությունը կամ բռնության քարոզչությունը: Եթե չկատարվեն DSA-ի պահանջները, ապա դա կարող է հանգեցնել ֆինանսական լուրջ հետևանքների ընկերությունների համար. տուգանքները կարող են կազմել ընկերության ընդհանուր տարեկան շրջանառության մինչև 6%-ը, իսկ ծայրահեղ դեպքերում հարթակը կարող է արգելափակվել ԵՄ երկրներում: