ՄԻԵԴ-ը 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել հօգուտ ՀՀ-ի

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության: Այդ մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից:

«Միաժամանակ, ՄԻԵԴ-ը Ղազարյանը և Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի գործով կայացրել է խախտում արձանագրող վճիռ:

Մասնավորապես, Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը ՀՀ կողմից Ադրբեջանին վերադարձնելու ենթադրյալ ձգձգումներին, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ կողմից թույլ չի տրվել կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտում, իսկ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածի ներքո ներկայացված դիմումատուի պահանջը ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի:

Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը և Գուլիևը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարազատների հետ շփումից: Նրանց նկատմամբ ցուցաբերվել է նույնպիսի վերաբերմունք, ինչպես մնացած դատապարտյալների նկատմամբ: Ավելին՝ նրանք զրկված չեն եղել ՄԻԵԴ դիմելու համար իրենց հարազատներին կամ որևէ իրավապաշտպանի լիազորագիր ներկայացնելու հնարավորությունից:

Ալիևն ընդդեմ Հայաստանի և Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի գործերով, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած՝ վերը նշված ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով: Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաև Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի և Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի գործերը:

Ղազարյանը և Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի գործով, որը վերաբերում էր 2018 թվականին Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված և ապա ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքներին, որը ՀՀ էր վերադարձվել 2020 թվականին, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից թույլ են տրվել Կոնվենցիայի 3-րդ (խոշտանգման արգելք) և 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների խախտումներ»,- նշվում է հրապարակման մեջ: