Ռուսաստանը Ղրիմի կամրջի մոտ պաշտպանական ամրություններ է կառուցում

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ն Ղրիմի կամրջի մոտ աշխատանքներ է իրականացնում։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Եվրոպական տիեզերական գործակալության «Sentiel Earth Remote Sensing» արբանյակների լուսանկարներից հետևում է, որ օգոստոսի 26-ին կամրջի մոտ յոթ օբյեկտ է եղել: Օգոստոսի 21-ով թվագրված նախորդ լուսանկարներում դրանք տեսանելի չեն եղել։

Օգոստոսի 30-ին համացանցում հրապարակվել էին Planet.com ծառայության ավելի մանրամասն պատկերները, որոնք ցույց են տալիս, որ դրանք ինչ-որ ջրային նավեր են (հնարավոր է՝ նավակներ), որոնք տեղակայված են ծանծաղ ջրում։

Նշվում է, որ դա Ղրիմի կամրջի այն հատվածն է, որը տուժել է 2023 թվականի հուլիսի 17-ին ուկրաինական ծովային ԱԹՍ-ների հարձակման արդյունքում։ Այս հարձակման հանգամանքների քննարկման ժամանակ շատերն ուշադրություն էին հրավիրել այն փաստի վրա, որ անօդաչու սարքերը (անօդաչու նավակները) կարողացել են ազատորեն հասնել կամուրջ։ Սա վկայում էր ծովում խոչընդոտի բացակայության մասին։

Հիմա, ըստ լրատվամիջոցի, Ռուսաստանը փորձում է այդ խնդիրը լուծել։ Նշվում է, որ պատկերներում երևացող նավակների միջև կարող է ձգվել հակատորպեդային ցանց։

Ամեն դեպքում, դրանք ծածկում են Թամանի թերակզղուց կամրջի միայն մի հատվածը, հակառակ կողմում արգելքներ չեն երևում։

Էմմա Չոբանյան