Ալիևը երկրում միակուսակցական համակարգ է հաստատում՝ օրինականացնելով միապետությունը․ Ադրբեջանի ընդդիմության ահազանգը

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը հայտարարություն է տարածել նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ իշխանությունների կողմից ընդդիմադիր կուսակցությունների գործունեության պաշտոնական արգելք նախապատրաստման մասին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ 20 տարի իշխանության ղեկին Իլհամ Ալիևը վարում է ընդդիմությանը վերացնելու քաղաքականություն, որը շարունակվում է մինչ օրս։ Նշվում է, որ «Քաղաքական կուսակցությունների մասին» հետադիմական օրենքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններն իրական ընդդիմության վերացման ևս մեկ փորձ են։

«Կուսակցությունների մասին նոր օրենքը ստեղծում է իրավական մեխանիզմ՝ վերացնելու սկզբունքային դիրքորոշում ունեցող ընդդիմադիր կուսակցություններին։ Կուսակցությունների մասին նոր օրենքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նոր փոփոխությունները փաստացի արգելում և քրեականացնում են ընդդիմադիր քաղաքական գործունեությունը, քանի որ առանց գրանցման գործունեությունը կդառնա անօրինական։ Գործնականում դա նշանակում է «բազմակուսակցական քաղաքական համակարգի» վերացում և դե ֆակտո միապետության օրինականացում։ Այդ քայլերն ուղղված են ոչ միայն իրական ընդդիմության, այլ ամբողջ հասարակության դեմ, քանի որ դրանք բնակչությանը զրկում են խաղաղ ճանապարհով իշխանություն փոխելու իրավունքից։ Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը կհիասթափեցնի Իլհամ Ալիևին և սկզբունքային գնահատական ​​կտա Ադրբեջանում միակուսակցական համակարգ ստեղծելու փորձերին»,-ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ 2023 թվականի հունվարի 11-ին նախագահ Ալիևը ստորագրել է «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը, ըստ որի՝ Ադրբեջանում քաղաքական կուսակցություն պետք է ստեղծվի առնվազն 50 լիարժեք գործունակ քաղաքացիների կողմից։ Կուսակցության պետական ​​գրանցման համար դրա անդամների թիվը պետք է լինի առնվազն 5,000։ Եթե կուսակցության անդամների թիվը դրա գործունեության ընթացքում իջնի 4,5 հազարից, ապա դա պետական ​​գրանցումը կասեցնելու հիմք կհանդիսանա։

Նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն Իլհամ Ալիևի ղեկավարած իշխող «Յենի Ադրբեջանի» կուսակցությունն է անցել պետական գրանցում, մյուսները տարբեր պատճառներով չեն կարողացել դա անել։ Դրանց թվում են նաև հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ժողովրդական ճակատ», «Մուսավաթ», «Հանրապետական այլընտրանք»։

Ուշագրավ է, որ պետական գրանցում չի տրվել նաև Ալիևի գրպանային մի շարք կուսակցությունների, որոնք նույնիսկ պատգամավորներ ունեն Մեջլիսում։

Հիշեցնենք, որ կուսակցությունների մասին այս օրենքին բացասական փորձագիտական ​​եզրակացություն են տվել նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։

Էմմա Չոբանյան