Ռուսական հատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալ, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան․ ում ընկերություններն են հայտնվել ՊԵԿ-ի ստուգումների թիրախում 

Լուրեր

19.02.2026 | 14:56
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան
19.02.2026 | 14:45
ՌԴ-ն 2026 թվականին լայնածավալ ազդեցության արշավ կսկսի Հայաստանի դեմ. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայություն
19.02.2026 | 14:37
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների նոր փուլը կրկին կանցկացվի Շվեյցարիայում. Զելենսկի
19.02.2026 | 14:29
Շվեդիան ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցությանը․ Ստեներգարդ
19.02.2026 | 14:21
«Ինտերին» հաղթած «Բուդյո-Գլիմտը» ռեկորդներ է սահմանել Չեմպիոնների լիգայում
19.02.2026 | 14:13
Եթե ոտնձգությունը չեք գնահատում, ո՞նց եք գնահատում սահմանազանցումը. Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 14:07
Կհայտարարվի 5 միլիարդ դոլարի հավաքագրման մասին. Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ այսօր կկայանա Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը
19.02.2026 | 14:01
Եկեղեցին պահանջում է կարգալույծ հռչակված քահանային և նրա կնոջը վտարել բնակարանից
19.02.2026 | 13:57
ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ
19.02.2026 | 13:50
Մատրյոշկա, լոգոտիպով ժամացույց․ Ալեն Սիմոնյանը Մոսկվայից նվերներով է վերադարձել
19.02.2026 | 13:41
Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը քարտեր ձեռք չբերեն, մենք կանենք դա, քարտերը տներ կառաքենք.Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:32
35-ամյա Ֆոնտանան նվաճել է 14-րդ օլիմպիական մեդալը․ ձմեռային Խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն մեկ մարզիկ
19.02.2026 | 13:26
Ինչի՞ց եմ պաշտպանվում. եթե սա արդարադատություն է, պետք է կանոններով լինի.Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:18
Աջափնյակի տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը միջին ծանրության է
19.02.2026 | 13:15
ՄԻՊ-ը խուսափեց ասել` Հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս ունի՞, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմինն առաջիկա տարում իրականացնելու է վերջին տասնամյակի ամենազանգվածային ստուգումը։

ՊԵԿ պաշտոնական կայքի համաձայն՝ 2023 թ-ի հուլիսի 1-ից մինչև 2024 թ-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագրում ընդգրկված է 2000 տնտեսվարող, որոնք բոլորը բարձր ռիսկայնության հարկ վճարողներ են։

Վերջին անգամ հարկային մարմինը նման զանգվածային ստուգում իրականացրել էր 2012 թվականին 2386 տնտեսվարողի մոտ։

Հարկ է նկատել, որ վերջին տարիներին հարկային մարմինը ստուգումների շրջանակը հետզհետե փոքրացնում էր, մասնավորապես՝ 2017-2018 թթ․ ստուգման տարում ծրագրում ներառվել էր 1385 հարկ վճարող, 2018-2019թթ․ տարում՝ 1192, 2019-2020 թթ․ տարում՝ 900, 2020-2021 թթ․ տարում՝ 839, 2021-2022 թթ․ տարում՝ 750, իսկ 2022-2023 թթ․ տարում՝ 725 հարկ վճարող։

Ստուգման ենթակա ընկերությունների ցանկում ուշագրավ անուններ կան։ Այսպես, հարկային մարմինը պատրաստվում է ստուգել «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունը, որը թեև պետռեգիստրում գրանցված է Արթուր Դանիելյանի անունով, սակայն հայտնի է, որ իրականում պատկանում է Աշոտ Սալազարյանին, որը, ըստ մամուլի հրապարակումների, ռուսական հատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալ է։

Ստուգվելու են պետգնումների ոլորտում իշխանության ֆավորիտներ «Վինո Վինո» ՍՊԸ-ն, որը պետական մարմիններին կոնյակի հիմնական մատակարարն է, և որի սեփականատերը Ալեքսան Աղաջանյանն է, ինչպես նաև «Ֆակտորի Փրոդաքշն» և «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունները։ «Ֆակտորի Փրոդաքշնը» հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը, որոնք 2012-2017 թթ-ին եղել են Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը և գործադիր պրոդյուսերը։ Պողոսյանը 2021թ․ նոյեմբերին իր բաժնեմասը վաճառել է գործընկերոջը և նշանակվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական։ Վերջինիս պաշտոնից հեռանալուց հետո, 2022թ․ մայիսին Հրանտ Թոխատյանից գնել է «Բեգրաունդ Փրոդաքշնը»։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ալեքս հոլդինգի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերություններից ՊԵԿ-ի ցուցակում են նրա դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Ռիթեյլ Քամփանին», և կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին պատկանող «Նատալի Ֆարմը»։

Իսկ ահա ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող մի քանի ընկերություն է ընդգրկվել ՊԵԿ ցուցակում՝ «Տաշիր Կապիտալ», «Պիցցա Տաշիր», «Տաշիր Ինվեստ Գրուպ», «Դալմա Ինվեստ», «ՌԻՈ»։ Վերջինիս 50%-ը, ի դեպ, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանինն է, որից Գլխավոր դատախազությունը դատական կարգով պահանջում է վերադարձնել ապօրինի ծագում ուենցող մի շարք գույքեր։

Հարկայինը ստուգելու է մասամբ պետական «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն։ Ստուգումներ են լինելու նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում, որը նախկինում փոխակապակցվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն այս տարի հունիսին սեփականատերերի փոփոխություն է տեղի ունեցել և այժմ որպես իրական շահառու գրանցված են ՌԴ քաղաքացիներ Գլեբ Տրոցենկոն (72․6%) և Միրզաազիզ Մուսախանովը (18.15%), որոնք 2022 թ․ ապրիլից նաև ԶՊՄԿ-ի բաժնետեր են։

Բարձր ռիսկային է գնահատվել և ստուգման ցանկում ընդգրկվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքից նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի հետ փոխկապակցված «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն, որի իրական շահառուներ պետռեգիստրում նշված են Գերմանիայի քաղաքացիներ Գյունտեր և Յուրգեն Պիլարսկիները (վերջնական սեփականատերը «Քրոնիմետ հոլդինգ» ՍՊԸ-ն է): Մաքուր երկաթի գործարանի գլխավոր տնօրենը ներկայում էլ Վահե Հակոբյանի եղբայրն է՝ Կարեն Ալբերտի Հակոբյանը։ Ընկերության գույքի և դրամական միջոցների վրա մինչ օրս արգելանք է դրված՝ հայցագնի` 161 մլն դրամի չափով (ԵԴ/10680/02/20):

Ստուգվելու է նաև «Մուլտի գազ» ընկերությունը, որը, սակայն, այլևս չի պատկանում ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին։ 2023-ի մայիսից դրա սեփականատերը «Էֆեկտ Գրուպ» ՍՊԸ-ն է, որի հիմնադիրներն են Արտակ Հարությունյանը (67%) և Էդուարդ Գալստյանը (33%)։

Ծառուկյանին պատկանող ընկերություններից ՊԵԿ-ի ցանկում հայտնվել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը», «Եուրոմոթորս», «Մուլտի Վելնես կենտրոն», «Մուլտի Մոթորս», «Մուլտի թրաք», «Եվրասիա-Մուլտի Թրեյդ Քոմփանի», «Օնիրա Քլաբ», «Ֆիրմա Նյու» կազմակերպությունները։

Ստուգվելու է նաև «Կոտայք» գարեջրի գործարանը, որը նախկինում նույնպես Ծառուկյանի սեփականությունն էր։ ԲՀԿ ղեկավարն այն վաճառել է 2022 թ-ի փետրվարին։ Գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որն իր բաժնետոմսերի 50 %-ն այս տարի ապրիլին վաճառել է Արաշ Նոսրաթիալամդարին։

Ի դեպ, «Կոտայք» գարեջրի գործարանի առաջին սեփականատերերից մեկը Ծառուկյանի խնամի, ներկայում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է եղել։

Հարկայինի ցանկում է նաև «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը պատկանում է Գուրգեն և Ալեքսան Զաքարյան եղբայրներին։ Վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախության և փաստաթղթեր կեղծելու, նաև կեղծ ձեռնարկատիրության մեջ, ձերբակալվել էր 2019-ին, ապա 210 մլն դրամ վնասը փոխհատուցել ու ազատ արձակվել, ապա կրկին ձերբակալվել 2022 թ․ մարտին։

Գայանե Խաչատրյան