ԼՂ ներկայացուցիչները իրենք պիտի լինեն բանակցությունների կողմ․ ՀՀ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր դիրքորոշումն հետևյալն է․ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների , երխոսության կողմ, և մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակներում:

Եվ կարծում եմ՝ ԼՂ ներկայացուցիչները՝ ժողովուրդը, կառավարությունը, այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց հուզող բոլոր հարցերը հասցեագրել և ոչ միայն հարցեր առաջադրել, ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, և ոչ միայն քաղաքական պատասխանատվությունը: Ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը»,- նշեց ՀՀ վարչապետը:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանն այս պահին կարո՞ղ է որևէ փոփոխություն մտցնել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում՝ կապված Արցախի հետ, Փաշինյանը նշեց. «Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ մտածելու հարց է, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, այսինքն՝ համապարփակ լուծում, թե՞, այնուամենայնիվ, ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է առաջ ընթանան և հասցեագրվեն այլ տրամաբանությամբ: Այս հարցում մենք որոշում չունենք։ Սա չի նշանակում, որ դիրքորոշում չունենք։ Այդ դիրքորոշումն արտահայտեցի իմ պատասխանի առաջին հատվածում»:

Մանրամասները՝ տեսանյութում։