ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին զրկեց պաշտոնից. ԱԺ որևէ հանձնաժողով այլևս ընդդիմադիր նախագահ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր առանց քննարկման և ընդդիմության բացակայության պայմաններում փակ, գաղտնի քվեարկությամբ պաշտոնից հեռացրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։ Քվեարկությանը մասնակցած 64 պատգամավորից կողմ էր 62-ը, դեմ՝ 1-ը, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր էր։ Թե իշխանական ո՞ր պատգամավորն էր դեմ քվեարկել Թովմասյանին պաշտոնանկ անելու որոշմանը, հայտնի չէ։

Նշենք, որ սա ԱԺ միակ հանձնաժողովն է, որի նախագահն ընդդիմադիր պատգամավոր էր։

Որոշման նախագծի հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյանը, որը ելույթի համար 20 րոպե ուներ, հիմնավորումները ներկայացրեց ընդամենը 10 րոպեում։ Ի դեպ, նրա ելույթից հետո ո՛չ հարցեր հնչեցին, ո՛չ էլ այլ ելույթներ եղան։

Թովմասյանին պաշտոնանկ անելու երկու հիմնավորում ներկայացվեց։ Դրանցից մեկն այն էր, որ նա 8-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում ԱԺ խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին։

Մյուս հիմնավորումն էլ, ըստ Աղազարյանի, այն է, որ Թովմասյանն անտարբերություն է ցուցաբերել, երբ քաղաքացիների արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ են հնչել, այդ թվում՝ Թովմասյանի նախագահությամբ հանձնաժողովի նիստերից մեկի ընթացքում։

Եվ մինչ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնավորումներում խոսվում է մարդու արժանապատվությունը վիրավորող երևույթներից, առողջական խնդիրների պատճառով այսօրվա նիստին չմասնակցած Թագուհի Թովմասյանը տարածած հայտարարությամբ հիշեցնում է մի շարք դրվագներ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ ԱԺ նախագահը  թքել էր  քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա, այս միջադեպին, սակայն, որևէ իրավական գործընթաց այդպես էլ չհաջորդեց։

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քննարկման հարցով հանձնաժողովի այս նիստին, որի ընթացքում իշխանական պատգամավորներն ու ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցնում, Թովմասյանը պնդում է, թե ինքը չէր կարող արգելել ՄԻՊ թեկնածուին իր ելույթի ժամանակ որևէ հայտարարություն անել՝ այնպես, ինչպես չի կարողացել զսպել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը հրապարակավ սպառնում էր կտրել Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները:

Թովմասյանը նաև ներկայացրել է իր կատարած աշխատանքը որպես հանձնաժողովի նախագահ, ապա եզրակացրել՝ իր նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հաշվեհարդար է իրականացվում, քանի որ 2020-ից հետո հրաժարվել է, մեջբերեմ՝ «հայրենիք հանձնողների հետ ճանապարհ գնալ»:

Այսօրվա քննարկումը բոյկոտած ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առանձին հայտարարություններ տարածեցին՝ պնդելով, որ Թովմասյանի նկատմամբ հակաօրինական գործընթաց է իրականացվում։ Իրական պատճառն էլ, ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի, այլ է։

Հարցի հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյանը, մինչդեռ, խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում առանց կոնկրետ օրինակների հայտարարեց, թե ինքն անձամբ դժգոհ է Թագուհի Թովմասյանի աշխատանքից։

2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո ԱԺ երեք հանձնաժողովում նախագահում էր ընդդիմությունը, սակայն անցած տարի խորհրդարանական ընդդիմության փողոցային ակցիաներից հետո իշխանությունն ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ անելուց բացի,  պաշտոնից հեռացրեց նաև այն ժամանակ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։

Դրանից հետո ընդդիմադիրները որոշեցին հրաժարվել օրենքով իրենց հատկացված թե՛ հանձնաժողովի նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոններից։

«Հայաստան» խմբակցության քարտուղարի գնահատմամբ՝ այսպիսով իշխանությունը փորձում է երկրում ամբողջական բռնատիրություն հաստատել։

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցություններն այլ թեկնածու չեն առաջադրի, թեկնածու չի առաջադրի նաև իշխանությունը, սակայն հանձնաժողովի նախագահի պարտականությունները կփոխանցվեն իշխանական պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանին։ Այսպիսով, խորհրդարանի 12 հանձնաժողովն էլ, այդ թվում՝ ընդդիմության համար նախատեսված երեքը, փաստացի կղեկավարեն իշխանական պատգամավորներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան