Շարունակվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները

Լուրեր

26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Բոլորը

Հայաստանի բոլոր բնակավայրերը մինչև 2024 թվականը կունենան քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր: Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել են միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր 8 մարզի համար, որից 6-ինն արդեն հաստատվել են: Այս տարի մեկնարկել է Լոռու և Կոտայքի մարզերի փաստաթղթերի մշակումը: Դրանց հաստատմամբ հանրապետության քաղաքային և գյուղական բոլոր բնակավայրերը կունենան քաղաքաշինական գործընթացները կանոնակարգող հիմնական ուղեցույց ծառայող ծրագրային փաստաթղթեր․ տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Փաստաթղթերի կիրառությունն առավել դյուրին դարձնելու նպատակով քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները պարբերաբար այցելում են մարզեր՝ համայնքների ղեկավարներին և շահագրգիռ բոլոր կողմերին ներկայացնելու դրանց կիրառման կարգը, հավաքագրելու ծագող հարցերը, առաջարկները և աջակցելու մասնագիտական պարզաբանումներով։

Աշխատանքային խումբն այցելել է Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզեր։ Առաջիկայում նախատեսված են քննարկումներ Գեղարքունիքի և Լոռու մարզերում։

Միկրոռեգիոնալ փաստաթղթերը ներառում են տարածական պլանավորման երեք մակարդակ՝ մարզ, համայնք և բնակավայր՝ համապատասխանաբար ընդգրկելով տարածքային հատակագծման նախագիծ, գլխավոր հատակագիծ և գոտևորման նախագիծ։ Հետևաբար կոչված են կանոնակարգելու ինչպես յուրաքանչյուր բնակավայրի տարածքում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը, այնպես էլ տարածաշրջանային նշանակության համընդհանուր խնդիրները։

Ինչպես տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ճարտարապետահատակագծային խնդիրների լուծումից բացի փաստաթղթերում առաջարկվում են բնակավայրի մշակութային ժառանգության և բնական միջավայրի պահպանման, հետագա ճիշտ օգտագործման, նաև տարածաշրջանի ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված պայմաններ։ Փաստաթղթերում արտացոլվում են այն հիմնական գործողությունները, որոնք անհրաժեշտ են տարածքների մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև զարգացման առկա անհամաչափությունները մեղմելու համար։ Դրանք հնարավորություն են տալիս իրականացնել քաղաքաշինական այնպիսի քաղաքականություն, որը հիմնված է մարզի իրական կարիքների և ռեսուրսային հնարավորությունների վրա՝ նպաստելով մարզերի տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության կենսամիջավայրի ու կենսամակարդակի բարելավմանը,-ընդգծում է Նունե Պետրոսյանը։ Որպես օրինակ նա առանձնացնում է հուշարձան-շինություններին երկրորդ կյանք տալու, նոր թաղամասեր ձևավորելու, զբոսաշրջային, գյուղատնտեսական կամ այլ հեռանկարով բնակավայրերի տարածքը ճիշտ օգտագործելու, ենթակառուցվածքներ ստեղծելու ծրագրային առաջարկները, որոնք յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունները հաշվի առնելով ներկայացված են փաստաթղթերում։

Միկրոռեգիոնալ մակարդակի քաղաքաշինական փաստաթղթերը մշակվում են ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Դրանք արդեն կիրառվում են Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Առաջիկայում նախատեսվում է ավելացնել մշտադիտարկում իրականացնելու պահանջ՝ վերահսկելու համար ծրագրային ուղղությունների իրագործման ընթացքը և գնահատելու արդյունքները: