Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ

Լուրեր

06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
Բոլորը

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ի, նրա որդու և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նախկին գյուղապետը 2002-2018 թվականներին համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք, որոնց մի մասը ձևակերպել է որդու անվամբ, ապա կատարել փողերի լվացում։ Նախաքննության ընթացքում գույքի մի մասն արդեն վերադարձվել է համայնքին։

«Դատախազը 2026 թվականի հունիսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել 2002-2018 թվականներին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ի, նրա որդու և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քրեական վարույթով պարզվել է, որ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ն, 2002-2018 թվականներին, համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք, դրանց մի մասը ձևակերպել որդու անվամբ և, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է փողերի լվացում:

Մասնավորապես, Շ.Կ.-ն հափշտակել է՝

Համայնքապետարանի նախկին վարչական շենքը և դրան կից հողատարածքը,
Ամբուլատորիայի նախկին շենքը և դրան կից հողատարածքը,
0,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
260 քմ մակերեսով բնակավայրի նշանակության հողատարածքը,
0,02 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը,
0,78 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
33 հա մակերեսով հողամասը,
5,5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
0,6 հա մակերեսով արոտավայրը,
8,11 հա մակերեսով վարելահողը,
60,9 հա մակերեսով արոտավայրը,
5,4 հա մակերեսով վարելահողը,
1,7 հա և 2,7 հա մակերեսով վարելահողերը,
7,2 հա մակերեսով վարելահողը,
0,22 հա և 0,195 հա մակերեսով արոտավայրերը,
0,1 հա և 0,15 հա մակերեսով հողամասերը,
3,7 հա և 0,23 հա մակերեսով հողամասը,
4,2 հա մակերեսով արոտավայրը,
0,3185 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
1,18 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
0,64 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
2,44 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
0,51 հա մակերեսով վարելահողը,
0,95 հա մակերեսով հողամասը,
0,36 հա մակերեսով վարելահողը,
0,36 հա մակերեսով վարելահողը,
0,3187 հա մակերեսով արոտավայրը,
0,1 հա մակերեսով վարելահողը,
Համայնքին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նվիրատվությամբ տրամադրված և որպես Նորակերտ համայնքի սեփականություն հաշվառված «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան,
«Նորակերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին հանձնված՝ «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան,
Համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser» մակնիշի ծառայողական ավտոմեքենան:

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող 0,084 հա մակերսով հողամասի և 189,4 քմ մակերեսով գյուղապետարանի նախկին վարչական շենքի օտարման վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Քաղաքացիական գործը գտնվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում:

Նախաքննության ընթացքում Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել ամբուլատորիայի նախկին շենքը՝ դրան կից հողատարածքով և 0,23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը: Նշված գույքերի նկատմամբ գրանցվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:

Առաջիկայում վերոնշյալ մյուս գույքերի վերաբերյալ հայցերը կներկայացվեն իրավասու դատարան»,- ասված է հաղորդագրությունում։