«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել

Լուրեր

23.10.2026 | 13:22
Կարեն Խաչանով՝ 5 մատչբոլ հաղթահարելու մասին. «Պարզապես խոսքեր չունեմ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 13:10
Թրամփի փեսային Ադրբեջանի բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ Vanity Fair-ի հրապարակումը Քուշների ֆինանսական գործարքների մասին
23.10.2026 | 13:04
ԽԱՊԿ զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 13:01
Նիկոլո Բարելա. «Մխիթարյանը լավ գինու պես է»
23.10.2026 | 12:54
Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ 11 մարդ տուժել է
23.10.2026 | 12:43
Եղվարդում ավտոմեքենան վնասել է գազատարը․ մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել է
23.10.2026 | 12:34
Ադրբեջանում պահվող հայ գերիները կարող են ֆրանսիական Նիսի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ
23.10.2026 | 12:25
ՀՖՖ. Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները
23.10.2026 | 12:14
Դնեպրոպետրովսկի և Սումիի վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է տուժել
23.10.2026 | 12:03
«Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին
23.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
23.10.2026 | 11:42
Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և որ գենետիկ հետազոտությունների համաձայն՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»
23.10.2026 | 11:34
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
23.10.2026 | 11:23
Տիբեթում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ վիրավորներ կան
23.10.2026 | 11:12
Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակիչում են
Բոլորը

ԱԱԾ-ի կողմից ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն, ըստ իրավապահների, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման գործընթացն օգտագործել է քաղաքական շահերի համար՝ հանձնաժողովներում ընդգրկելով անձանց, որոնք պարտավորվել են ապահովել իրենց և այլ քաղաքացիների քվեարկությունը։ Գործի շրջանակում կան ձերբակալվածներ, իրականացվել են խուզարկություններ։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին։

Մասնավորապես, հանձնաժողովի անդամներ ընտրելիս վերջինս նախապատվությունը տվել է այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը՝ հանձնաժողովի անդամությունը և դրա դիմաց նախատեսված վարձատրությունը փաստացի օգտագործելով որպես քվեներ ձեռք բերելու միջոց։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, գաղտնալսող միջոցներ հայտնաբերող սարքավորում, ինչպես նաև վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող՝ գումարային շարժերի, տարբեր քաղաքացիներին օգնություններ տրամադրելու վերաբերյալ մի շարք այլ փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրությունում։