ՌԴ-ում նոր ցնցումներ կլինեն․ ՀՀ-ն պիտի՛ պատրաստվի ռուսների հեռացման, Կրեմլում իշխանության փոխվելու սցենարին․ Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ

-Պարո՛ն Ղևոնդյան, վերջին 30 տարվա համար ՌԴ-ում աննախադեպ ապստամբություն տեղի ունեցավ։ Պուտինի նախկին խոհարարը՝ Եվգենի Պրիգոժինը, փաստորեն, կարողացավ նրա կոշտ, ավտորիտար ռեժիմի դեմ զինված ապստամբություն բարձրացնել։ Նա հայտարարում էր, որ «Վագներ» ռազմական խմբավորումն ունի 25 հազարանոց զորախումբ, որը շարժվում է դեպի Մոսկվա, անգամ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո նա հայտարարեց, որ ՌԴ նախագահը սխալ ընտրություն է կատարել, և Ռուսաստանը կունենա նոր նախագահ։ Ի՞նչ էր սա։

-Առաջին հերթին՝ սա իրավիճակի արձանագրումն է, որում հայտնվել է Ռուսաստանը՝ կապված ուկրաինացիների առաջխաղացումների հետ։ Այն, որ Զելենսկին կամ Արևմուտքը հայտարարում են, որ առաջխաղացումը չի ընթանում այն տեմպերով, ինչ ցանկալի կլիներ, չի նշանակում, որ առաջխաղացում ընդհանրապես չկա։ Իսկ դա արդեն ՌԴ-ի համար խնդիր է, և ՌԴ-ն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ քաղում է նրա պտուղները, ինչ ցանել է ժամանակին։ Եվ այստեղ բազմաթիվ գործոններ կան, որոնք և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ, ու ազդում են ՌԴ ներքաղաքական իրավիճակի վրա։ Առաջին հերթին՝ սա այն հատվածի, որը շատ դժգոհ էր այս իրավիճակից, այսպես ասենք, «գազերը թողնելու» համար էր, որպեսզի այդ հատվածը որոշակիորեն հանդարտվի, որ հնարավոր լինի շարունակել իրականացնել այն քաղաքականությունը, որը ցանկանում է։ Ես ամենևին նկատի չունեմ, որ Պուտինը սա ծրագրել էր, բայց նա առնվազն թույլ էր տվել, հասցրել էր այն վիճակին, որ սա լինի։ Երկրորդ՝ սա, իհարկե, շատ բացասական ազդեցություն ունեցավ իշխանության ուղղաձիգի առումով, հիմա արդեն ոչ միայն աշխարհում, այլև Ռուսաստանի ներսում բավական շատ են կարծիքները, որ ռուսական իշխանության ուղղաձիգը երկրի ներսում այլևս նախկին հզորությունը չունի, և հնարավոր են նմանատիպ գործողություններ։

-Շատ կոշտ ավտորիտար ռեժիմ է, և թվում էր՝ որևէ մեկը չի համարձակվի ծպտուն հանել, ուր մնաց՝ զենքով շարժվել դեպի Մոսկվի։

-Եվ մենք տեսանք, որ այդ կոշտ ռեժիմն իրականում այնքան էլ սարսափելի չէ։ Բայց մյուս կողմից՝ կան նաև դրական արդյունքներ, որոնք ստացել է անձամբ Պուտինը։ Դրական արդյունքներից մեկը Ուկրաինայում անհաջողություններն այս կամ այն չափով տարբեր ուժերի վրա՝ և՛ Շոյգուի, և՛ ՊՆ-ի, ՛և Պրիգոժինի վրա բարդելն է։ Ես համոզված եմ, որ մենք մոտ ժամանակներս դրան ականատես կլինենք, որ որոշ հարցերում ՌԴ նախագահը կվկայակոչի այս գործողությունը, Պրիգոժինի հայտարարությունները, որ ՊՆ-ն սխալ է աշխատել, վատ է աշխատել։ Կարծում եմ՝ հնարավոր են նաև ուժայինների շրջանում որոշակի մաքրումներ, վերադասավորումներ ՌԴ նախագահի կողմից, նաև ուժայինների ազդեցության թուլացում ներիշխանական բուրգում։

-ՌԴ-ում Պուտինի ռեժիմի օրոք տեղի է ունեցել իրական ընդդիմության ջախջախում, բանտեր են նետվել նույն Նավալնին, նրա գործընկերները, հեռացել են երկրից կամ սպանվել են, ինչպես Նեմցովը։ Այսինքն՝ Պուտինի իշխանության դեմ քաղաքական ընդդիմությունն այսօր ոչնչացված է։ Բայց ի հայտ եկավ զինված ընդդիմություն ինչ-որ իմաստով, որը, կարող ենք ասել, կառավարելի կամ ոչ կառավարելի քաոս էր առաջացնում։ Արդյո՞ք Պուտինի իշխանությունն անվտանգության մեջ է այսօր։

-Մենք Պուտինի և, ընդհանուր առմամբ, ՌԴ իշխանությունների հարցը պետք է դիտարկենք համակարգվածության մեջ։ Չի կարելի խոսել այն մասին՝ այն անվտանգության մեջ է, թե՝ ոչ, միայն մեկ գործողության ենթատեքստում։ Այո՛, Ուկրաինայում անհաջողությունները որոշակի առումով խնդիրներ են ստեղծել անվտանգային հարթությունում, խնդիրներ են ստեղծել նաև ներքաղաքական պայքարի տրամաբանությունում։ Մենք տեսանք, որ էլիտայի բավական լուրջ ներկայացուցիչներ անմիջապես լքեցին Մոսկվան։ Սա ցույց է տալիս, որ Ձեր նշած կոշտ բուրգն այլևս փլուզման վտանգի տակ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան