ՌԴ-ի դեմ կռվող հայերը ստեղծեցին Հայկական լեգեոն․ Ուկրաինայի հաղթանակը կլինի նաև Հայաստանինը․ Կարեն Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Ուկրաինայի Հայկական լեգեոնի նախաձեռնող խմբի անդամ Կարեն Գևորգյանի հետ

-Ուկրաինայի ԶՈւ կազմում ստեղծվել է Հայկական լեգեոն, որն ուկրաինական կողմից մասնակցելու է երկրի պաշտպանությանը՝ ՌԴ-ի սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ։ Պարո՛ն Գևորգյան, ինչո՞ւ ստեղծվեց լեգեոնը, ի՞նչ նպատակով, ի՞նչ խնդիր պետք է լուծի և ովքե»ր են ներգրավված։

-Գիտենք, որ ավելի քան մեկուկես տարի պատերազմ է, և այնպես չէ, որ հայ համայնքը չի մասնակցել։ Հայ տղաներ կան, որոնք առաջին օրից կռվում են, պաշտպանում են այն հողը, որի վրա իրենք ապրում են, իսկ Հայկական լեգեոնի ստեղծումն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի։ Խմբի ստեղծումը նախաձեռնել են հիմնականում այն տղաները, ովքեր ուզում էին մեսիջ ուղարկել ամբողջ աշխարհին, որ Հայկական լեգեոնի միջոցով հայերը գտնվում են քաղաքակիրթ աշխարհի կողքին՝ ընդդեմ ագրեսոր Ռուսաստանի։ Փետրվարի 24-ին այն լայնամասշտաբ ագրեսիան, որ սկսվեց Ուկրաինայի նկատմամբ, բառերով հնարավոր չէ նկարագրել, հենց առաջին օրից սկսեցին ռմբակոծել գյուղերն ու քաղաքները, շատ քաղաքացիական զոհեր եղան։ Եվ ինչպես արժանապատվություն ունեցող ազգի ներկայացուցիչներ՝ հայ տղաներն էլ ելան պայքարի և մասնակցեցին այդ կռվին։

Լեգեոնի միջոցով մեսիջ է ուղարկվում աշխարհի հայությանը, որովհետև շատ ցանկացողներ կան մասնակցելու, և հիմա այս լեգեոնի միջոցով կարող են իրենց օգուտը տալ Ուկրաինային։ Այս լեգեոնի ստեղծումը կռվող տղաների նախաձեռնությունն է, և ոչ թե քաղաքական նախաձեռնություն։ Ուկրաինական շատ ստորաբաժանումներում կան հայեր, այս լեգեոնի միջոցով հայերը առավելագույնս կմիանան մեկ ստորաբաժանման կազմում։

-Ինչպիսի՞ մասնակցություն ունի հայ համայնքը ռուս-ուկրաինական պատերազմում, ի՞նչ հաջողությունների մասին կարող եք խոսել։ Պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի հայկական համայնքում 400 հազար հայ կար մինչ պատերազմը։ Հայերը և ռուս-ուկրաինական պատերազմը․ այս համատեքստում ի՞նչ տեղեկություններ կհայտնեք։

-Տարբեր տվյալներով՝ մինչև կես միլիոն հայ էր բնակվում Ուկրաինայում։ Պատերազմի առաջին օրվանից Ուկրաինայում տեղահանվածներ կային՝ 12 միլիոն քաղաքացի, 7 միլիոն բնակիչ դուրս եկավ երկրից, նրանց մեջ հայեր էլ կային, և այդ տեղահանման ժամանակ հայ համայնքն ամեն ինչով օգնում էր, այդ թվում՝ սնունդով, նաև հայերին օգնում էին Հայաստան կամ այլ երկիր տեղափոխվել։ Հայկական համայնքը շատ լուրջ դեր է կատարել և արդյունքները երևում են։ Իսկ ինչ է արել բանակի համար․ հայ համայնքն ամեն ինչով, սկսած ամենափոքր պարագաներից, օգնել է այն հայ տղաներին, որոնք մասնակցել են պատերազմին։ Նրանցից շատերն ունեին Ուկրաինայի քաղաքացիություն, և մի մասն արագ մոբիլիզացիայի միջոցով, մի մասը՝ ինքնակամ գնացել, հայտնվել են ԶՈւ կազմում։ Իհարկե, հայ համայնքն օգնել է, որովհետև մենք արժանապատվություն ունենք, մենք այստեղ ենք բնակվում, մեզ վրա հարձակվել են, և մեր պարտքն է՝ պաշտպանել այն հողը, որի վրա ապրում ենք։ Հայկական համայնքն իր աջակցությունն է ցուցաբերել մեծ ծավալներով։

-Վերջերս վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ դաշնակիցը չէ։ Ինչ եք կարծում՝ Հայկական լեգեոնի ստեղծումը կփոխի՞ այն կարծրատիպը, թե Հայաստանը Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցն ու կցորդն է։ Գիտենք, թե ադրբեջանական քարոզչամեքենան ինչպես է փորձում Արևմուտքի մոտ տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն բոլոր հարցերում աջակցում է ՌԴ-ին։

-Ադրբեջանական լոբբին հսկայական գումարներ է ծախսում Ուկրաինայում և մեծ աշխատանք է կատարում հայերի և ռուսների գործողությունները նույնականացնելու ուղղությամբ։ Ես, որպես Ուկրաինայում ապրող հայ, միայն կարող եմ ուրախ լինել վարչապետի այդ հայտարարության համար։ Մեր հայրենիքում՝ Հայաստանում պայքարը ոչ միայն Ադրբեջանի դեմ է, այլ ռուս-ադրբեջանական տանդեմի։ Եվ տեղեկացված մարդիկ գիտեն, որ Հայաստանը գտնվում է ռուս-ադրբեջանա-թուրքական թակարդում։ Իհարկե, Հայկական լեգեոնի ստեղծումն ինչ-որ դրական ազդեցություն կարող է ունենալ ՀՀ արտաքին քաղաքականության համար։ Սա ևս մեկ մոտիվացիա է մեր կառավարության համար՝ այս հանգամանքն օգտագործել հօգուտ մեր երկրի, հուսով եմ՝ այդպես էլ կլինի։ Հուսով եմ՝ արտաքին քաղաքական վեկտորի առումով մեր ղեկավարությունը ճիշտ կողմնորոշում կունենա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան