Ծառահատում՝ բարեկարգման անվան տակ․ բնակիչները պնդում են՝ Երվանդ Քոչար փողոցում առողջ ծառեր են հատվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Թառմաներ են եղել, կանաչ է եղել, թփեր են եղել, որոնք կառուցապատողը փոսը փորելու ընթացքում սուսուփուս հանել է, անունն էլ դրել են բարեկարգում։ Ամբողջը բետոն է, մեր եղած ծառերը կտրել են, չկտրած ծառերը՝ վնասել»,- Երվանդ Քոչար 13 շենքի բնակիչ Ելենա Խաչվանքյանը պատմում է, թե ինչպես է երկու օր առաջ Երևանի քաղաքապետարանը բարեկարգման անվան տակ հատել, իր պնդմամբ, բակի առողջ ծառերը։

Տարածքում միաժամանակ երկու շինարարություն է ընթանում․ Ելենան վստահ է, որ ամենն արվում է այս շինարարության համար, որը սկսվել է այս տարվա ապրիլից։ Ո՞վ է կապալալառուն, ի՞նչ է լինելու այստեղ՝ հայտնի չէ, քանի որ տարածքում չկան ցուցանակներ, համապատասխան նորմերը պահպանված չեն։

«Փոսը բացել են, ինչ-որ պահի կանգնել ու զուգահեռ սկսել են բարեկարգման աշխատանքները, որի ընթացքում հանել են, օրինակ, մեր բակում եղած զրուցարանը»,- ասում է Ելենան։

Այս ամենից հետո, երբ արդեն բակի բարեկարգման աշխատանքներն են սկսվել, փոսը լայնացվել է։ Բնակիչներն այս հարցով դիմել են քաղաքապետարան, որովհետև լսել են, թե այդտեղ երկհարկանի շենք է կառուցվելու։ Տարածքում աշխատողները մեր հարցերին չպատասխանեցին, ասացին՝ չգիտեն, թե ինչ է կառուցվում։

Երևանի բնակիչ Էդուարդ Հայրումյանը ծառահատումներից րոպեներ անց այցելել է տարածք։ Ասում է՝ չորացած ծառեր եղել են, բայց հատվել են նաև առողջ ծառեր, անգամ լուսանկարել է․ մեր նկարահանման պահին հատված ծառերն արդեն տեղափոխել էին, միայն չորացած ծառի մեկ կոճղ էր։ Բացի այդ, Էդուարդը ևս մեկ կարևոր հանգամանք է նշում․ բակում ոռոգման համակարգ չկա և նախատեսված էլ չէ։

Ավագանու 2021 թվականի փետրվարի 12-ի որոշման մեջ հստակ նշվում է՝ եթե շինաշխատանքները կատարվում են մայիսից մինչև սեպտեմբեր, ապա ծառերը և թփերն առնվազն 3 օրը մեկ անգամ պիտի ոռոգվեն, իսկ փոշու զգալի արտանետում առաջացնող շինարարության դեպքում՝ 7 օրը մեկ անգամ դրանք լվանալ անձրևացման եղանակով։

Բնակիչներն ասում են՝ ժամանակին այս բակում շատրվան էլ է եղել, ոռոգման համակարգի կտրված խողովակն էլ կա։ Ծառահատումների մասին Էդուարդի ֆեյսբուքյան հրապարակմանը Երևանի քաղաքապետարանից չեն արձագանքել։

Ոչ միայն հատվել են բակի ծառերը, այլև վնասվել են չհատված ու առողջ ծառերը։ Ավագանու որոշմամբ՝ շինհրապարակներում ծառերը կամ թփերն իրենց բնաբաժակներով պիտի ցանկապատել փայտե տախտակներով կամ այլ կոշտ նյութերով՝ առնվազն 0,5 մետր հեռավորությամբ, որպեսզի մեխանիկական կամ այլ վնասվածքներ չհասցվեն ծառերին։ Բայց սա շինարարական նորմերի միակ խախտումը չէ․ շինհրապարակը փակված չէ արգելապատնեշով ու փոշեկլանիչ ցանցով՝ սահմանազատված է միայն ժապավենով։

Երվանդ Քոչար 17 շենքի բնակիչ Ալլա Հովհաննիսյանը ծառահատման ժամանակ տանն է եղել, իջել ու սկսել է նկարել։ Մի քանի բողոք է գրել քաղաքապետարան։ Տիկին Ալլայի խոսքով՝ իրենք կողմ են, որ այստեղ, օրինակ, ստորգետնյա ավտոկայանատեղի ու խաղահրապարակ լինի։

«Հատած ծառերից միայն մեկն էր փտած, մյուսներն առողջ ծառեր էին»,- ասում է Ալլա Հովհաննիսյանը։

Ըստ տարածքում փակցված պաստառի՝ շինարարարության պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է, կապալառուն՝ «Ասֆալտ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, նախագծողը՝ «Կապիտալ դիզայն» ՍՊԸ-ն, տեխհսկողը՝ «Էլ-սթրոյ» ՍՊԸ-ն։ Ըստ պետական ռեգիստրի՝ նախագծող ընկերության վրա այս տարվա մայիսի 5-ին արգելանք է դրվել և պետբյուջեի օգտին բռնագանձվել է 1․932․726 ՀՀ դրամ։ Ուշագրավն այն է, որ արգելանքը հանելու ամսաթիվ նշված չէ, ստացվում է՝ այն չի հանվել։

Երևանի քաղաքապետարանից ասացին, որ եղել է մասնագիտական եզրակացություն, որի համաձայն՝ ծառերը վտանգավոր էին և կարող էին շրջվել, դրա հիման վրա էլ հատվել են։ Քաղաքապետարանի այս պնդումներին զուգահեռ՝ բնակիչները շարունակում են ասել, որ հատվել են կանաչ ծառեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան