Ապաշրջափակված ճանապարհներին հայ, թե՞ ռուս սահմանապահներ․ հայկական կողմը մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի տարածքի հետ կապված հայկական կողմն է որոշելու, թե ինչ վերահսկողություն լինի. խորհրդարանում այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խոսքը վերաբերում է վերջին օրերին Երևանից և Բաքվից հնչող հակասական հայտարարություններին, թե ճանապարհների ապաշրջափակման դեպքում դրանց նկատմամբ վերահսկողությունն ով է իրականացնելու։

Ադրբեջանի փոխվարչապետ, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը հունիսի 10-ին հայտարարել էր, թե ապաշրջափակումից հետո ճանապարհների վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, կիրականացնի ՌԴ սահմանապահ ծառայությունը։ Ըստ Ադրբեջանի փոխվարչապետի՝ բանակցություններն ընթանում են համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի։

Մուստաֆաևի այս հայտարարությանը հաջորդել էր Հայաստանի փոխվարչապետ, եռակողմ հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանի արձագանքը, թե աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Գրիգորյանի գրասենյակից հիշեցրել են՝ Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով։

Եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումից հետո Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, որի նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները։

Եթե հայկական կողմը պնդում է, որ հայ սահմանապահներն են հսկելու ճանապարհը, ապա ո՞րն է լինելու ռուսների գործառույթը այդ ճանապարհներին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հունիսի 4-ի հայտարարությունից հետո, թե Հայաստանով անցնող ճանապարհը վերահսկելու է միայն հայկական կողմը, թեմային անդրադարձել էր նաև Ռուսաստանի փոխվարչապետը։ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր՝ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում։ Հարցին՝ արդյո՞ք քննարկվել է վերահսկողության, անվտանգության ապահովման նպատակով Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը, Օվերչուկը պատասխանել էր, որ դա կախված է Հայաստանից։

Ենթակառուցվածքների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հունիսի 3-ի նիստից հետո շոշափելի առաջընթացի մասին Սոչիում խոսել էր Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Այսօր էլ խորհրդարանի նախագահը հայտարարեց, թե Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հռետորաբանությունից։ Եվ մինչ Սիմոնյանը նման տեսակետ էր հնչեցնում, Բաքվում Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո Ալիևը դարձյալ հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է։ Էրդողանն էլ իր հերթին ընդգծել է՝ այդ հարցը պետք է արագորեն լուծել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան